Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Ռուբեն Մելքոնյան
«Թուրքիայի Հանրապետությունն իր հիմնադրումից հետո պաշտոնապես հայտարարել է, որ հրաժարվում է պանթյուրքիզմից, բայց հայտարարությունն ու իրականությունը լիովին տարբեր են»,- «Հայաստան-Թուրքիա հարաբերություններ. սպառնալիք, թե՞ հնարավորություն» խորագրով միջազգային խորհրդաժողովում ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, պ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը։
Ըստ նրա, կարծես, Թուրքիայում պանթյուրքիզմը պահել են դարակում, ամեն հարմար պահի հանել են դարակից, դրել սեղանին ու իրականացրել դրանից բխող քայլերը։
«Այսօր Թուրքիայում պանթյուրքիզմը դրսևորովում է մի փոքր այլ շեշտադրումներով, միգուցե անվանենք նեո-պանթյուրքիզմ, որի շրջանակներում իրար են միահյուսվել իսլամականությունն ու ազգայնականությունը։ Այսօր Թուրքիայի իշխող գաղափարախոսությունը իսլամական ազգայնականությունն է կամ ազգայնական իսլամականությունը։ Իշխող դաշինքն էլ բաղկացած է իսլամամետներից՝ Էրդողանի գլխավորած ուժից և «Գորշ գայլերից»՝ ծայրահեղ աջ քաղաքական կուսակցությունից։ Այս ամբողջ գաղափարախոսությունից բխող էլեմենտները տեղադրվում են Թուրքիայի քաղաքականության, հասարակական կյանքի մեջ։
Նա նշեց, որ միայն էրդողանի հռետորաբանությունը մոնիտորինգ անելու դեպքում կարող են տեսնել պանթյուրքիզմի ամենացայտում երկու դրսևորում. ««Գորշ գայլերի» ողջույնի ձևը, որը Էրդողանը երբեմն իրականացնում է, երկրորդ՝ պանթյուրքիստների սիրած հայտնի արտահայտությունը՝ «մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ». սա ազգայնականների սպառանալիքն է իրենց թիրախներին։ Հրանտ Դինքը նման հաղորդագրություն էր ստացել մահվանից առաջ։
«Մի գիշեր հանկարծակի կարող են գալ» ձևակերպումը ասվում է այն տարածքների հանդեպ, որի վրա Թուրքիան ունի հավակնություն, իրականացնելու է ռազմական գործողություն։ Էրդողանը մեկ- երկու ամիս առաջ ելույթ ունեցավ, այդ արտահայտությունը կար՝ «Մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ» Հալեպ։ Ինչ եղավ ընդամենը մեկ շաբաթ առաջ, բոլորս տեսնում ենք»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանը՝ մուրճի և սալի արանքում
- Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ վարում են հակահայկական նպատականերին և պանթուրանական ծրագրերին ահմահունչ քաղաքականություն. Արմեն Ռուստամյան
- Մուրադ Փափազյանը առաջարկում է ապագա իրավիճակները գնահատել ազգ հասկացության լույսի ներքո
- Թուրքիայի և Ադրբեջանի վերջանական նպատակը մեր ազգային ինքնության ոչնչացումն է՝ դենացիոնալիզացիան. Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան