Այս տարվա ընթացքում Հայաստանում գրանցվել է կապույտ հազի 119 դեպք
Վերջին տվյալներով, Հայաստանում կառավարելի վարակիչ հիվանդությունների առումով իրավիճակը կայուն է. մինչ այս պահը գրանցվել է կարմրուկի 561 դեպք՝ վերջին ամիսներին գրանցվում են միայն եզակի բերովի դեպքեր։ Այս մասին ասել է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանը։
ԱՆ հաղորդմամբ, 2024 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում գրանցվել է 119 կապույտ հազի դեպք: Վերջին ամիսներին հիվանդացությունը նվազել է։
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter: