Ասադը տապալումից առաջ Իրանին բողոքել էր Թուրքիայից
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը իր տապալումից օրեր առաջ բողոքել է Իրանին իսլամական ապստամբներին Թուրքիայի ակտիվ աջակցության համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Գործակալության տվյալներով՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաքչին հավաստիացրել է Ասադին Թեհրանի կողմից օգնություն ցուցաբերելու շարունակականությունը և խոստացել թուրքական կողմի հետ քննարկել ներկա իրավիճակը։ Reuters-ը նշում է, որ խոսակցությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 1-ին՝ ապստամբների հարձակման հինգերորդ օրը, երբ ապստամբներն արդեն հասցրել էին գրավել Իդլիբն ու Հալեպը, սիրիական բանակը նախատեսում էր անցնել հարձակման։
Հոդվածում ասվում է, որ Արաքչին Սիրիայի առաջնորդի հետ զրույցից հետո իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանին խոր մտահոգություն է հայտնել ապստամբներին աջակցելու կապակցությամբ, ինչպես նաև դժգոհություն է հայտնել Թուրքիայի կողմից Իսրայելի և ԱՄՆ-ի ծրագրերին աջակցելու կապակցությամբ։ Ի պատասխան՝ Անկարան Ասադին մեղադրել է Սիրիայում հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով լուծելու ցանկություն չունենալու մեջ։
Նախկինում հաղորդվում էր, որ երկրից փախչելուց առաջ Ասադը հրամայել է իր զորքերին պաշտպանել ռուսական ռազմակայանները ընդդիմադիր ուժերից։
Հարակից հրապարակումներ`
- Նարիշկինը չգիտի՝ արդյոք Ասադին պետական պաշտպանություն է տրամադրվել
- Բաշար ալ-Ասադն այժմ անվտանգության մեջ է. Սերգեյ Ռյաբկով
- ԱՄՆ-ը հայտնել է գործարքի մասին, որից հրաժարվելը Ասադի իշխանության կորուստ արժեցավ
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան