Բախվել են «գոլդ» համարանիշներով «Mercedes G63»-ն ու «Nissan»-ը
Դեկտեմբերի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:00-ի սահմաններում Ագաթանգեղոսի փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 30-ամյա Սամվել Խաչատրյանի վարած «Mercedes G63» և 28-ամյա Արման Խրինի վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։
«Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները։
Վթարի փաստով նույն գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։Վթարի հետևանքով «Nissan»-ը հայտնվել է կանաչ գազոնում՝ բախվելով ծառին»,-հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Խոշոր վթար Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհին
- Խոշոր ավտովթարի ժամանակ բախվել են «Toyota Camry»-ն ու «Volkswagen Tuareg»-ը, կան վիրավորներ
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան