Հարավային Կովկասում կայունության ուղին անցնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ. Յաշար Գյուլեր
Հարավային Կովկասում կայունության ուղին անցնում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ։
Այս մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը։
Նա նշել է, որ Անկարան գոհ է այս ուղղությամբ երկու երկրների գործադրած ջանքերից և վերջին շրջանում ձեռք բերված առաջընթացից։
Թուրք նախարարը մեկ անգամ ևս խոստովանել է, որ 44-օրյա պատերազմում աջակցել է արցախցիների դեմ ադրբեջանի ռազմական աննախադեպ ագրեսիային և ասել. «Թուրքիան սատարել և շարունակում է աջակցել Ադրբեջանին։ Այսօր մենք ուրախ ենք տեսնել, թե ինչպես է Ադրբեջանի դրոշը ծածանվում արցախի բոլոր անկյուններում՝ «Մեկ ազգ՝ երկու պետություն» կարգախոսի ներքո հարաբերությունները բարձր մակարդակի վրա են բոլոր ոլորտներում, մասնավորապես՝ պաշտպանական արդյունաբերության և ռազմական համագործակցության ոլորտում»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան