Կռվի ժամանակ իրար հայհոյանքներ տալու ընթացքում ասում էին՝ դու մեռար.Մի խումբ քաղաքացիներ
Դեկտեմբերի 14-ին իրավապահները հայտնաբերել են Աբովյան քաղաքում դանակահարություն կատարողներին, ինչի շնորհիվ կանխվել է վրեժխնդրությունը։
«Ժամը 17։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ 2 քաղաքացիներ դանակահարվել են։ Օպերատիվորեն հիվանդանոց է մեկնում ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը։ Մինչ ոստիկանները կժամանեին հիվանդանոց՝ ժամը 18։00-ին ոստիկանության Կոտայք բաժին «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում, որ 2 հոգի դանակահարված տեղափոխվել են իրենց մոտ։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնում են, որ վիրավորները գտնվում են վիրահատարանում և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու ու մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է։
Կոտայք բաժնի ոստիկանները պարզել են, որ նրանք են Կոտայքի մարզի բնակիչներ 21-ամյա Տիգրան Գասպարյանը և 21-ամյա Իգոր Մուսայելյանը։ Տեղում ոստիկանները պարզում են նաև, որ դեպքը տեղի է ունեցել Ռոսիայի փողոցում, որտեղ հայտնաբերվում են արնանման հետքեր։ Դեպքի վայր են ժամանում նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի։ Դեպքի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։ Մինչ դեպքի վայրի զննություն էին կատարում քննիչները, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ, պարզում են դեպքի հանգամանքները։ Նշված վայրում Կոտայքի մարզի բնակիչներ 21-ամյա Ավետիք Ծատրյանի, հիվանդանոց տեղափոխվածներ Իգոր Մուսայելյանի, Տիգրան Գասպարյանի, 23-ամյա Աշոտ Մանուչարյանի, 20-ամյա Արտուշ Մանուկյանի և ոմն Գոռի միջև անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ Ա․ Մանուկյանը, իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել վերջիններիս և պատճառել մարմնական վնասվածքներ, որի ժամանակ ընկել է և իր ձեռքում գտնվող դանակով պատահաբար հարվածել է ինքն իրեն և ոտքի շրջանում ստացել մարմնական վնասվածք։ Նա նույնպես տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։
Կոտայքի համայնքային ոստիկաններին հաջողվում է նաև տաք հետքերով հայտնաբերել Ա․ Մ․-երին, ովքեր տեղափոխվում են ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից էլ ներկայացվում են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ` ոմն Գոռի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել ասում էին․ «Նկատեցինք, որ մի խումբ ջահելներ իրար հետ վիճում են, ինչ ասես ասում են իրար, ու հետո այդ ամենը վերածվեց ծեծկռտուքի ու մի քանի րոպե հետո տեսանք մեր Աբովյանի ոստիկանները եկան, հետո պարեկները լենտերով տարածքը փակեցին, մի քանի հոգու տարան։ Հաստատ համոզված ենք, եթե Աբովյանի ոստիկանները մի քիչ ուշանային, ավելի վատ վերջաբան էր ունենալու, քանի որ իմացանք նաև, որ 3 հոգու տարել են հիվանդանոց, բայց կռվի ժամանակ իրար հայհոյանքներ տալու ընթացքում ասում էին՝ դու մեռար»,-հայտնում է shamshyan.com-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան