Երկու ժամ է հայտնի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը «Զվարթնոց» օդակայանում է, նրա մուտքը Հայաստան արգելում են. Նաիրա Զոհրաբյան
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է.
«Էս Անդրանիկ Միհրանյանից էլ ե՞ք վախենում
Երկու ժամ է հայտնի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը «Զվարթնոց» օդակայանում է. ժամանել է Մոսկվայից ու նրա մուտքը Հայաստան արգելում են։
Թե ի՞նչ ռազմավարական, կենսաքիմիական կամ ռադիացիոն վտանգ է ներկայացնում կիրթ այս մարդը հայաստանյան ռեժիմի համար, պաշտոնական որեւէ պարզաբանում չի տրվել։
Մարդուն համառորեն չեն ասում, թե ինչի՞ ինքը չի կարող մուտք գործել Հայաստան։
Անդրանիկ Միհրանյանի ջեբերում հականիկոլական թռուցիկներ, ռադիոակտիվ նյութեր, կամ անտի-զոմբի սփրեյ չի հայտնաբերվել։
Այս պահին դեռ միջազգային ճանաչում ունեցող քաղաքագետը «Զվարթնոց» օդակայանում է»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան