Նիգերի արևմուտքում զինված հարձակումների հետևանքով զոհվել է մոտ 40 մարդ
Նիգերի արևմուտքում զինված հարձակումների հետևանքով զոհվել է գրեթե 40 խաղաղ բնակիչ։ Այդ մասին հայտնում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությանը։
«Նիգերի արևմուտքում վերջին օրերին երկու հարձակումների հետևանքով զոհվել է 39 մարդ»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, գրում է գործակալությունը։
Նշվում է, որ հարձակումները տեղի են ունեցել Բուրկինա Ֆասոյի հետ երկրի սահմանին գտնվող Լիբիրի և Կոկորու բնակավայրերի մոտ։
Այս շաբաթվա սկզբին Agence France-Presse-ը հայտնել էր, որ նիգերի բանակի տասը զինվոր է զոհվել, ևս 7-ը վիրավորվել են երկրի արևմուտքում՝ Բուրկինա Ֆասոյի հետ սահմանի մոտ տեղի ունեցած հարձակման հետևանքով:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան ու Նիգերը կհամագործակցեն հանքարդյունաբերության ոլորտում
- Նիգերի նոր վարչապետը ցանկանում է, որ ֆրանսիական ուժերը մնան երկրում
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան