Վերին Լարսը բաց է բոլոր տեսակի մեքենաների երթևեկության համար
Սահմանափակումների ներդրումից գրեթե երկու օր անց վերականգնվել է բոլոր տեսակի տրանսպորտի շարժը Վերին Լարսի հատվածում։ Այդ մասին Telegram-ի պաշտոնական ալիքում հայտնում է ՌԴ ԱԻՆ մարզային վարչությունը։
Գերատեսչությունից հայտնել են, որ աշխատակիցները ճանապարհահատվածը մաքրել են ձյունից։ Դրա շնորհիվ հնարավոր է դարձել ավտոմոբիլների անվտանգ երթևեկությունն ապահովել մայրուղու երկայնքով։
«Վլադիկավկազ քաղաքի և Լարս բնակավայրի միջև ընկած հատվածում թույլատրվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Տեքստից հետևում է, որ Մոսկվայի ժամանակով ժամը 9:10-ին երկու ուղղություններով սահմանափակումները հանվել են։ Ավելին, դրանք գործել են դեկտեմբերի 13-ից, երբ 17:20-ին Վրաստանի ռազմական ճանապարհով դադարեցվել էր մեքենաների տեղաշարժը։
Ներկայումս Վերին լարսը միակ ցամաքային ճանապարհն է, որը կապում է Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի և Վրաստանի հետ։ Երթուղին սկսվում է Վլադիկավկազից և անցնում Թբիլիսիով դեպի Հայաստան։