Գուդաուրիի հնդկական ռեստորանում 12 մարդու դիшկ է հայտնաբերվել. Վրաստանի ՆԳՆ
«Գուդաուրիում գտնվող հնդկական ռեստորանում ենթադրյալ վթարի հետևանքով 11 օտարերկրյա և Վրաստանի մեկ քաղաքացի մահացած են գտել»,- հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն։
1tv.ge-ի հաղորդմամբ, հետաքննությունը սկսվել է Քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով։
«ՆԳՆ Մցխեթա-Մթիանեթի ոստիկանության բաժնի աշխատակիցները Գուդաուրիում տեղի ունեցած ենթադրյալ վթարի առնչությամբ, որի հետևանքով 12 մարդ է մահացել, հետաքննություն են սկսել Քրեական օրենսգրքի 116-րդ հոդվածով, ինչը նշանակում է անզգուշությամբ մահ պատճառելը:
Գուդաուրիի հնդկական ռեստորանի երկրորդ հարկում նույն հաստատությունում աշխատող 12 մարդու դի է հայտնաբերվել։ Առաջին հայացքից դիակների վրա բռնության հետքեր չկան։
Ինչպես նաև, ըստ հետաքննության նախնական տեղեկությունների, փակ տարածքում տեղադրվել է գեներատոր, որը միացվել է երեկ, հավանաբար օբյեկտի էլեկտրամատակարարումը դադարեցնելուց հետո։
Մահացած 12 անձանցից 11-ը օտարերկրյա, մեկը՝ Վրաստանի քաղաքացիներ են։
Փաստի առթիվ ակտիվորեն կատարվում են քննչական գործողություններ, տեղում աշխատում են փորձագետ-քրեագետները, անցկացվում են հարցաքննություններ գործով անցնող անձանցից։ Նշանակվում են համապատասխան փորձաքննություններ։ Նշանակվել է նաև դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան ստույգ պատճառը պարզելու համար»,- ասված է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան