Փրկարարները տանիքից իջեցրել են տղամարդու դին
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեկտեմբերի 15-ին, ժամը 15:57-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեհասկ գյուղում քաղաքացին տան տանիքում հանկարծամահ է եղել և դին իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ երկհարկանի տան տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս Ջ. Մ.-ն (ծնված 1961 թ.) հանկարծամահ է եղել:
Փրկարարները Ջ․ Մ.-ի դին իջեցրել և մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային«-ասվում է տարածված հաղորդագրության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում անանցանելի ավտոճանապարհներ չկան, Վերին Լարսը նույնպես բաց է. Փրկարար ծառայություն
- Ջրառատում այրված տանը փրկարարները դի են հայտնաբերել
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան