Ադրբեջանում «բացահայտվել է» դիվերսիա ծրագրող ծայրահեղական խմբավորում
Ըստ Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության մամուլի բաժնի տարածած տեղեկության, միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ադրբեջանի քաղաքացիներ Շախմուրով Ֆախրադդինը, Մուրադով Ջալալը, Բաբաև Քամրանը և այլք հանցավոր խումբ են ստեղծել։ Ադրբեջանի Հանրապետության սահմանադրական համակարգի դեմ ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու նպատակով պատրաստվել են դիվերսիա իրականացնել պետական կառույցների նկատմամբ, կազմակերպել գաղտնի հանդիպումներ և տարբեր փակ խմբեր սոցիալական ցանցերում։
Պարզվել է, որ օտարերկրյա քաղաքացու մասնակցությամբ գաղտնի հանդիպման ժամանակ հայտարարվել է հանցավոր խմբի համար դրոշի մշակման մասին, նախապատրաստվել է ապագա հանցագործությունների կատարման ծրագիր և պայմաններ, որոնք ներկայացվել են կազմակերպված հանցավոր խմբի ընտրված ղեկավարին՝ Ֆախրադդին Շախմուրովին։
Երկրի պաշտպանունակությունն ու տնտեսական անվտանգությունը խաթարելու նպատակով Ֆախրադդին Շախմուրովը հանցախմբի այլ անդամների հետ դիվերսիոն ծրագիր է պատրաստել՝ Ադրբեջանի պետական սահմանին մաքսակետը գրավելու համար՝ պատանդ վերցնելով Պետական մաքսային կոմիտեի աշխատակիցներին և այնտեղ ծառայող այլ անձանց։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում կանխվել են ծրագրված հանցավոր արարքները։ Հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ֆախրադդին Շախմուրովին, Ջալալ Մուրադովին և Քամրան Բաբաևին մեղադրանք է առաջադրվել։
Հարակից հրապարակումներ`
- Ոչ մի զիջում չի բավարարում ու զսպում Ադրբեջանին. Վարուժան Գեղամյան
- Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ վարում են հակահայկական նպատականերին և պանթուրանական ծրագրերին ահմահունչ քաղաքականություն. Արմեն Ռուստամյան
- Թուրքիայի և Ադրբեջանի վերջանական նպատակը մեր ազգային ինքնության ոչնչացումն է՝ դենացիոնալիզացիան. Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան