Անդրանիկ Միհրանյանին թույլ չեն տվել մտնել Հայաստան, «Զվարթնոցում» սպասելուց հետո վերադարձել է Մոսկվա
Քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը, որին կիրակի ուշ երեկոյան թույլ չէին տվել հատել ՀՀ սահմանը, վերադարձել է Մոսկվա։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Միհրանյանը Երևան էր ժամանել Արա Աբրահամյանի գլխավորած ներկայացուցչական պատվիրակության կազմում։
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում բոլորին, բացի Միհրանյանից, թույլ են տվել անձնագրային հսկողություն անցնել ու մտնել Հայաստան։ Մոսկվա է վերադարձվել միայն Միհրանյանը։
Հիշեցնենք, որ երեկ հայտնել էինք, որ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանին «Զվարթնոց» օդանավակայանում ասել են, որ իր մուտքը ՀՀ արգելված է:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան