Պնդումը, թե Երևանի քաղաքապետարանը քաղաքի բոլոր հատվածներում է պարտավոր իրականացնել բարեկարգում,չի համապատասխանում իրականությանը. Ավինյան
Երևանի ավագանու որոշմամբ տնտեսվարողները պարտավոր են մաքրել իրենց գործունեության վայրին հարակից տարածքներում եղած ձյունը, իսկ տեղումների դադարից հետո ձյան ու սառույցի կուտակումներից ազատել մայթերի ասֆալտբետոնե ծածկը և սալիկապատ հատվածները, ինչպես նաև կազմակերպել սեզոնային կանաչապատումն ու տարածքի բարեկարգումը:
Քաղաքապետարանից տարածած հաղորդագրության համաձայն Երևանի նոր ՏԻՄ օրենքով էականորեն կխստացվեն չիրականացված պարտավորությունների համար նախատեսվող միջոցառումները:
«Այն ընկալումը, որ Երևանի քաղաքապետարանը քաղաքի բոլոր հատվածներում է պարտավոր իրականացնել բարեկարգում, ուղղակի չի համապատասխանում իրականությանը: Երևանի քաղաքապետարանն ունի իր լիազորությունների շրջանակը, տնտեսվարողներնը՝ իրենց, համատիրությունները՝ իրենց պարտականությունների շրջանակը»,-գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան