Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լաթաքիայում և Տարտուսում գտնվող ռազմական թիրախներին
Երկուշաբթի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել սիրիական Լաթաքիա և Տարտուս նահանգներում գտնվող ռազմական օբյեկտներին, լսվել են ուժեղ պայթյուններ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են տեղական աղբյուրները։
Ըստ աղբյուրների՝ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել նաև Համա և Հոմս նահանգներում գտնվող ռազմական օբյեկտներին։
Մեկ շաբաթ առաջ իսրայելական ինքնաթիռները լայնածավալ ռմբակոծություններ են իրականացրել Սիրիայի տարբեր նահանգների ռազմաօդային ուժերի բազաների, հետազոտական կենտրոնների և պաշտպանական արդյունաբերության օբյեկտների ուղղությամբ։ Հայտարարության համաձայն՝ իսրայելական բանակը առնվազն 250 հարված է հասցրել Սիրիայի տարածքին
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան