Կալլաս. ԵՄ-ն չի քննարկում Ուկրաինա «խաղաղապահներ» ուղարկելու հարցը
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալասի հայտարարել է, որ ԵՄ-ն ներկայումս չի քննարկում Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու հարցը։
Նրա խոսքով, խաղաղապահ զորախումբ կարող է ուղարկվել միայն խաղաղության հաստատումից հետո։ Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ ղեկավարի հարցազրույցին ամերիկացի լրագրող Թակեր Կարլսոնի հետ՝ Կալլասը հայտարարել է, որ այնտեղ խաղաղություն չի հաստատվի շուտ, հետևաբար «խաղաղապահների» հարցը չի քննարկվում։
«Եթե դուք դիտել եք նախարար Լավրովի հարցազրույցը, նա բացահայտ ասում է, որ Ռուսաստանը հետ չի կանգնի իր նպատակներից: Հետևաբար, մենք չենք կարող քննարկել Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու հարցը»,- Վեստի.ռու-ի հաղորդմամբ, ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին