Վիսկոնսինի քրիստոնեական դպրոցում հրաձգության հետևանքով չորս մարդ է զոհվել
ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Մեդիսոն քաղաքի քրիստոնեական դպրոցում հրաձգության հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել, հինգը վիրավորվել։ Դեպքի մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները, հղում անելով տեղի ոստիկանությանը, հայտնել էին, որ Մեդիսոնի քրիստոնեական դպրոցում հարձակման և հրաձգության մեջ կասկածվողը «մահացած է»։
«Առնվազն չորս մարդ է զոհվել, ևս հինգը վիրավորվել են Մեդիսոնի դպրոցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Սկզբում ոստիկանությունը հայտնել է երկու մահվան մասին, սակայն հետո նոր տվյալներ են ստացվել, նշում է հեռուստաալիքը։
Ոստիկանության տվյալներով՝ հարձակման մեջ կասկածվողը անչափահաս է եղել։
Իրավապահ մարմինները դեռ չեն հայտնել՝ կրակոցների արդյունքում սպանվածները ուսումնական հաստատության աշխատակիցներ են, թե դպրոցի աշակերտներ։
Հարակից հրապարակումներ`
- Մեքսիկայի բարերից մեկում հրաձգության հետևանքով տասը մարդ է զոհվել
- Թել Ավիվի Յաֆա շրջանում հրաձգություն իրականացրած երկու անձինք սպանել են
- Միջազգայնագետ. ԱՄՆ պետդեպի դեսանտի Երևան այցից հետո սկսեցին հայ-բելառուսական դիվանագիտական հրաձգությունները
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան