Վրաստանը պատասխան պատժամիջոցներ չի կիրառի Լիտվայի և Էստոնիայի դեմ
Թբիլիսին պատասխան պատժամիջոցներ չի կիրառի Վիլնյուսի և Տալլինի դեմ, չնայած այն բանին, որ դրա իրավունքն ունի։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին ասվում է Վրաստանի կառավարության հայտարարության մեջ։
«Վրացական իշխանություններն իրավունք ունեն և հնարավորություն ունեն պատասխան քայլերով հակազդել Լիտվայի և Էստոնիայի կառավարությունների հակավրացական որոշումներին։ Մեր որոշումն է երկու պետությունների հետ մնալ միակողմանի բարեկամության ռեժիմում, որպեսզի մեր կողմից վտանգ չստեղծվի վրացի, էստոնացի և լիտվացի ժողովուրդների ավանդական բարեկամությանը»,- ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Լիտվան և Էստոնիան պատժամիջոցներ են սահմանել Վրաստանի մի շարք պաշտոնյաների և պատգամավորների վրա։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի քաղաքացիության վերականգնման ժամկետը երկարաձգվում է
- Հայաստանում կան փակ ավտոճանապարհներ, Հայաստան-վրաստան և Վրաստան-ՌԴ ճանապարհները մասնակի են փակ
- Գուդաուրիի հնդկական ռեստորանում 12 մարդու դիшկ է հայտնաբերվել. Վրաստանի ՆԳՆ
- Ալիևն առաջինն է շնորհավորել Վրաստանի նորընտիր նախագահին
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան