Արձանագրվել են շրջակա միջավայրի պահպանության նորմերի խախտումներ թափոնների ոլորտում. Տեսչական մարմին
Բնապահպանության և ընդերքի Տեսչական մարմինը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-15-ը Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներն այցելել են ՀՀ մարզեր ևտեղերում Տեսչական մարմնի տարածքային բաժինների, մարզպետների աշխատակազմերի և տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավմամբ իրականացվել են շրջայցեր։
«Արդյունքում արձանագրվել են շրջակա միջավայրի պահպանության նորմերի խախտումներ՝ թափոնների ոլորտում, համայնքային հողերի պահպանության և դրանց նպատակային նշանակության կիրառման ուղղություններով։
Արձանագրված խնդիրները գույքագրվել են և, որպես շրջակա միջավայրի պահպանության առաջնային օղակ, փոխանցվել տեղական ինքնակառավարման մարմիններին՝ իրենց իրավասությունների շրջանակում համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։
Միջոցառումները կրում են շարունակական բնույթ»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Կանխվել է ավազակոպճային խառնուրդի ապօրինի տեղահանումը.Տեսչական մարմին
- Տեսչական մարմինը «Դոմուս» կահույքի խանութում վերահսկողական գործառույթներ չի իրականացրել
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան