Շառլ Ազնավուրի արձանի բացումը կլինի 2025 թվականի մայիսի 22-ին
Մեծանուն արվեստագետ, շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանի պատրաստման աշխատանքների պայմանագիրը կնքված է, համապատասխան ֆինանսական միջոցները 2024 թվականի բյուջեով արդեն իսկ հատկացված են: Այս մասին այսօր հայտնեցին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։
Ըստ զեկույցի՝ արձանի պատրաստման և տեղադրման աշխատանքները կշարունակվեն 2025 թվականին, և մայիսի 22-ին՝ մեծ արվեստագետի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների ավարտին նախատեսվում է իրականացնել արձանի բացման արարողությունը:
Հարակից հրապարակումներ`
- Կամերային նվագախումբը 6 երկրների և 9 քաղաքներում կներկայանա «Շառլ Ազնավուր-100» խորագրով շրջագայությամբ
- «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնը նվիրված է Շառլ Ազնավուրի հարյուրամյակին
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան