Politico. ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու գաղափարը
ԵՄ արտաքին գործերի նախարարները, ամենայն հավանականությամբ, դեկտեմբերի 16-ին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը կքննարկեն Ուկրաինա եվրոպացի խաղաղապահներ ուղարկելու հնարավորությունը: Այդ մասին հայտնում է Politico -ն՝ հղում անելով անանուն դիվանագետներին։
«Ժամանակի ընթացքում որոշ ուժեր այնտեղ կտեղակայվեն, դժվար թե նրանք լինեն միայն եվրոպացիներ»,-կարծում է պարբերականի զրուցակիցը։
Դիվանագետի խոսքով՝ արևմտյան զորքերի կոնտինգենտի ուղարկման շուրջ քննարկումներն ընթանում են «կոնցեպտուալ մակարդակով»։
Դեկտեմբերի 13-ին Politico-ն հայտնել էր, որ Վլադիմիր Զելենսկու և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ դեկտեմբերի 18-ին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը ԵՄ առաջնորդները մտադիր են քննարկել Ուկրաինայում խաղաղապահ ուժերի հնարավոր տեղակայման հարցը։ Հանդիպմանը կմասնակցեն նաև Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան։
Հարակից հրապարակումներ`
- Կալլաս. ԵՄ-ն չի քննարկում Ուկրաինա «խաղաղապահներ» ուղարկելու հարցը
- Ռուսաստանի զինված ուժերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածներին
- Թրամփը «Ամերիկայի ձայն»-ի ղեկավար է նշանակել լրագրողին, որը դեմ է եղել Ուկրաինային օգնությանը
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան