Այրված մեքենայի սեփականատերը ՊՆ ՌՈ ծառայողը ռազմական ոստիկանության տարածքային ստորաբաժանման պետ չէ, նա ամիսներ շարունակ գտնվում է ֆիզարձակուրդում. ՀՀ ՊՆ
ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը հրապարակային պատասխանել է նախարարությանն ուղղված ԶԼՄ-ի հարցումներին։
«Ի պատասխան «Երևանում հրկիզել են ՊՆ ռազմական ոստիկանության բաժիններից մեկի պետի «Nissan Juke»-ը» վերտառությամբ հրապարակման առնչությամբ ԶԼՄ գործընկերների հարցումների՝ հայտնում ենք, որ հրապարակման մեջ նշված ՊՆ ՌՈ ծառայողը ռազմական ոստիկանության տարածքային ստորաբաժանման պետ չէ: Նա ամիսներ շարունակ գտնվում է ֆիզարձակուրդում»,-գրել է Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում։
Հիշեցնենք,որ այսօրԺամը 01:55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վաչության ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություներ են ստացվել, որ Վիլնյուսի փողոցում ավտոմեքենա է այրվել:
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել «Nissan Juke» մակնիշի ավտոմեքենայում և մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի դեմ պայքարել են ավտոմեքենայի սեփականատերն ու քաղաքացիները:
Նոր Նորքի ոստիկանները պարզել են, որ ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ 27-ամյա Մարիամ Վ.-ին, և ավտոմեքենան ոչ թե անզգուշաբար է բռնկվել, այլ հրկիզել են և կա տեսագրություն, իսկ հրկիզման արդյունքում Մարիամ Վ.-ին պատճառվել է 4 միլիոն դրամի վնաս:
Հարակից հրապարակումներ`
- Նոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս». հրկիզողը ձերբակալվել է
- Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան