Մտածմունքս է՝ մեդալը մնաց այնտեղ, նվեր տվեցի ուրիշին ու եկա Հայաստան․ Գարիկ Կարապետյան
«Վաղը գնալու եմ ստուգման, որից հետո պարզ կլինի, թե որքան ժամանակ հետո կվերականգնվեմ։ Կփորձեմ ժամանակից շուտ վերադառնալ մարզումներին, որպեսզի առաջիկա մրցումներին մասնակցեմ»,- «Զվարթոնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասաց ծանրամարտիկ Գարիկ Կարապետյանը։
Կարապետյանը նաև ափոսանք հայտնեց, որ չի ստացվել ոսկին նվաճել։
«Մտածմունքս է՝ մեդալը մնաց այնտեղ, նվեր տվեցի ուրիշին ու եկա Հայաստան։ Նույնը եղավ օլիմպիական խաղերի ընթացքում։ Սպորտի մեջ և՛ հաջողությունը, և՛ անհաջողությունը շուրջդ է, սպասե՛ք ամենալավին»,- ասաց ծանրամարտիկը։
Հիշեցնենք, որ Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի անդամ, 109 կգ քաշային Գարիկ Կարապետյանը Բահրեյում ընթացող աշխարհի առաջնության պոկում վարժության արդյունքներով փոքր արծաթե մեդալ նվաճեց։ Կարապետյանը երկրորդ մոտեցմամբ չկարողացավ բարձրացնել 188 կգ կշռող ծանրաձողը, իսկ երրորդ մոտեցման ժամանակ ընկավ մրցահարթակին: Գարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով հրաժարվեց մասնակցել հրում վարժությանը։