Գվարդիոլան խոսել է «Մանչեսթեր Սիթիից» իր հնարավոր հեռացման մասին
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է «քաղաքայինների» կազմում իր ապագայի վերաբերյալ հարցին։ Նախօրեին Անգլիայի գործող չեմպիոնը մանչսեթերյան դերբիում 1։2 հաշվով պարտվել է «Մանչեսթեր Յունայթեդին»։
«Հենց ես եմ արդյունքի պատասխանատուն: Ինձ համար հեշտ կլինի ասել, որ մենք պարտվեցինք այս գործողության, այս խաղացողի կամ այս իրավիճակի պատճառով, բայց ֆուտբոլը թիմային խաղ է: Ես լիովին համոզված եմ այն, ինչ հիմա ասում եմ. ես այնքան լավը չեմ, որպեսզի գտնեմ միջոց, որ խաղացողները խաղաղություն զգան իրենց մարմնում և մտքում: Ես այստեղ եմ, որպեսզի փորձեմ շտկել իրավիճակը: Կարող եմ ասել, որ նորից ու նորից կփորձեմ»,- sport.ru-ի հաղորդմամբ, Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան