ԵԱՏՄ-ին անդամակցության շնորհիվ է, որ ՀՀ-ն կարողացելէ ապահովել բարձր ցուցանիշները. Հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ
«Այս տարիների ընթացքում բազմաթիվ խնդրահարույց համաշխարհային իրավիճակներ են եղել, նաև Եվրասիական տնտեսական միության անդամակցության շնորհիվ է, որ ՀՀ-ն կարողացելէ ապահովել բարձր ցուցանիշները»- ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։
Հանջնաժողովում հրավիրվել է քննարկում՝ «Տասը տարի Եվրասիական տնտեսական միությունում․ արդյունքներ և հեռանկարներ» խորագրով։
ՔՊ-ական պատգամավորը հիշեցրեց, որ 2025 թվականի հունվարի 2-ին լրանում է ԵԱՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության 10 տարին։
Վաղարշակ Հակոբյանի խոսքով՝ Առնվազը վերջին 5-6 տարիների ընթացքում ՀՀ-ը բազմաթիվ դրվագներով «շատ էֆեկտիվ է գործել և ունեցել է այն տնտեսական աճը, որը միջազգային գործընկերների գնահատմամբ բավականին բարձր է եղել»։
Հիմնական զեկուցող Էկոնոիկայի փոխնախարար Նարեկ Հովակիմյանը տեղեկացրեց, որ 2024 թվականի 10 ամիսների ընթացքում ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը հատել է 11 մլրդ դոլարի շեմը։
Ըստ փոխնախարարի, եթե ԵԱՏՄ-ին անդամակցության առաջին տարում դեպի միություն Հայաստանից արտահանումը մոտ 300 մլն դոլարի էր, ապա 2023 ամփոփած տարում 3.4 մլրդ դոլարի արտահանում է եղել։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում խոսել է «Խաղաղության խաչմերուկ»-ի մասին
- Միշուստինը շնորհակալություն է հայտնել իր հայ գործընկերներին ԵԱՏՄ նախագահի պաշտոնում արդյունավետ գործունեության համար
- Ինչո՞ւ է հայկական կողմը խնդրել, որ ԵԱՏՄ խորհրդի նիստն անցկացվի Սանկտ Պետերբուրգում. ԱԳՆ արձագանքը
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան