Թրամփը Զելենսկիին կոչ է արել պատրաստվել հակամարտության դադարեցմանը
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին պետք է պատրաստվի համաձայնագիր կնքել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար։
«Նա պետք է պատրաստվի գործարք կնքելուն», -«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ ասել է նա:
Թրամփը նաև նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես ստիպված կլինի գործարք կնքել։
Նորընտիր նախագահն ընդգծել է, որ ամեն ինչ անում է ուկրաինական հակամարտությունը վերջ տալու համար։ Միևնույն ժամանակ նա պնդում է, որ Կիևն իբր «ցանկություն» է հայտնել հասնել խաղաղ կարգավորման։
Քաղաքական գործչի կարծիքով՝ Ուկրաինային չպետք է թույլ տրվեր հեռահար հրթիռներ արձակել ռուսական տարածքի խորքերը։ Թրամփը հավելել է, որ այս հարցը կարող է վերանայվել։
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան