Թրամփը Թուրքիային մեղադրել է Սիրիայում Ասադի իշխանությունը տապալելու մեջ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Սիրիայում նախագահ Բաշար ալ Ասադի կառավարության տապալման հետևում կանգնած է Թուրքիան։ ԱՄՆ նախագահի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը։
Այս հայտարարությունն նա արել է Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի իր կալվածքում նոյեմբերի ընտրություններում հաղթելուց հետո իր առաջին ասուլիսում։
«Ոչ ոք չգիտի, թե ով է կանգնած մյուս կողմի՝ Սիրիայի նոր կառավարության թիկունքում, բայց ես գիտեմ: Դա Թուրքիան է: Լավ, Թուրքիան կանգնած է դրա հետևում: Նա (Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը) շատ խելացի մարդ է»,-ասել է Թրամփը:
Հարակից հրապարակումներ`
- Ըստ «Reuters»-ի՝ Ասադը Իրանին բողոքել է Թուրքիայից
- Ասադն իր առաջին հայտարարությունն է արել Սիրիայից տարհանվելուց հետո
- Ասադը տապալումից առաջ Իրանին բողոքել էր Թուրքիայից
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան