Կոնվերս Բանկը ներառվել է ՎԶԵԲ Հաստատող բանկերի ցանկում
Ուրախությամբ հայտնում ենք, որ Կոնվերս Բանկն այսուհետ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Առևտրի խթանման ծրագրի (TFP) շրջանակներում հանդես է գալիս նաև որպես Հաստատող բանկ: Համապատասխան պայմանագիրը ՎԶԵԲ-ի և Կոնվերս Բանկի միջև ստորագրվել է 14.11.2024թ.-ին:
Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Հրանտ Հակոբյանը նշում է, որ Հաստատող բանկի կարգավիճակն անչափ կարևոր է Հայաստանում ու ողջ տարածաշրջանում առևտրի ֆինանսավորումը խթանելու տեսանկյունից:
Նա ասում է. «Հաստատող բանկի կարգավիճակը վերահաստատում է Կոնվերս Բանկի՝ որպես վստահելի և ճանաչված բիզնես գործընկերոջ բարձր կարգավիճակը միջազգային շուկայում, ինչպես նաև վկայում է առևտրի ֆինանսավորման ոլորտում Բանկի ջանքերի արդյունավետության մասին: Եվ որ ամենակարևորն է, պայմանագրի ստորագրումը թույլ կտա տեղական արտահանողների համար ապահովել առավելագույն հասանելիություն առևտրի ֆինանսավորման գործիքներին, այդ թվում՝ արտահանման ակրեդիտիվներին և բանկային երաշխիքների հաստատմանն ու սպասարկմանը՝ նպաստելով արտահանման ծավալների աճին»։
Նշվել է նաև, որ Կոնվերս Բանկը միջազգային առևտրի ֆինանսավորման ոլորտում իր հաճախորդներին է առաջարկում համալիր լուծումներ՝ ապահովելով գործարքների ֆինանսավորման առավելագույն արդյունավետություն և զսպելով վճարային ռիսկերը:
Ընդ որում, Բանկը սերտորեն համագործակցում է հաճախորդների հետ առևտրի ֆինանսավորման գործարքների ողջ գործընթացում՝ սկսած պայմանագրերի կնքման բանակցային փուլում խորհրդատվության մատուցումից և հաշվարկներից մինչև գործարքի ամփոփումը:
Կոնվերս Բանկը վերահսկսվում է ՀՀ ԿԲ կողմից:
Հարակից հրապարակումներ`
- Կոնվերս Բանկը և IFC-ն միավորում են ջանքերը՝ խթանելու փոքր և միջին բիզնեսի զարգացումը Հայաստանում
- Կոնվերս Բանկը միացել է ՄԱԿ-ի Պատասխանատու բանկինգի սկզբունքներին
- Կոնվերս Բանկը VISA-ի «Innovation of the year» առաջին մրցանակակիրն է
- Կոնվերս Բանկը տեղաբաշխում է պարտատոմսերի երկրորդ տրանշը
- Կոնվերս Բանկը Կենտրոնական դեպոզիտարիայի Most Progressive Member of the Depositary system առաջին մրցանակակիրն է
- Կոնվերս Բանկը և Kapitalbank-ը Sibos 2024-ում համագործակցության համաձայնագիր են ստորագրել
- Կոնվերս Բանկը DigiTech-ին ներկայանալու է մի քանի հետաքրքիր պրոդուկտով
- Կոնվերս Բանկը հայտարարում է պարտատոմսերի ցուցակման մասին
- Կոնվերս Բանկը միացել է UN Global Compact միջազգային նախաձեռնությանը
- Անդրանիկ Գրիգորյան. Կոնվերս Բանկը Հայաստանում նորարարության առաջնագծում
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան