Աջակցում ենք Սիրիայում ներառական ու խաղաղ քաղաքական անցումային գործընթացին․ ՀՀ ԱԳՆ
«Հայաստանն ուշադիր հետևում է Սիրիայում և նրա շուրջ զարգացումներին ու ողջունում է Սիրիայի վերաբերյալ համատեղ հայտարարությունն՝ Աքաբայի համատեղ կոնտակտային խմբի նախարարական հանդիպման շրջանակում»,- նշված է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
«Մենք հաստատակամորեն աջակցում ենք իր պատմության այս վճռական պահին բարեկամ սիրիացի ժողովրդի՝ ներառական և խաղաղ քաղաքական անցումային գործընթացին՝ հավատալով, որ հանդուրժողականությունն ու ազգային միասնությունը Սիրիայում և ողջ տարածաշրջանում կայունության և խաղաղության միակ ճանապարհն են»,- ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Հորդանանի Աքաբա քաղաքում տեղի է ունեցել Սիրիայի հարցով արաբական երկրների համատեղ կոնտակտային խմբի հանդիպումը, որին մասնակցել են Բահրեյնի Թագավորության, Ֆրանսիայի, Գերմանիայի, Կատարի, Թուրքիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Միացյալ Թագավորության և ԱՄՆ-ի նախարարներն ու ներկայացուցիչները, Սիրիայի հարցով Եվրամիության և ՄԱԿ-ի հատուկ բանագնացը:
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան