Հայաստանը ներկայացնող Յուրի Սաքունցը դարձավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBU վարկածով աշխարհի չեմպիոն ՏԵՍԱՆՅՈւԹ
Մոսկվայում միջազգային բռնցքամարտի երեկոյի հերոսներից մեկը դարձավ հայ բռնցքամարտիկ Յուրի Սակունցը, ով պայքարում էր WBU վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար` միջին քաշային կարգում: Նրա մրցակիցն էր Ուրմատ Ամանկուլովը Ղրղզստանից:
Մարտի առաջին վայրկյաններից Յուրի Սակունցը ցուցաբերեց վճռականություն և անկոտրում կամք հաղթանակի հանդեպ: Երկրորդ ռաունդում նա երկու անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին, ապա հզոր և ճշգրիտ հարվածով ավարտեց մենամարտը նոկաուտով: Նրա վստահ հաղթանակը դարձավ մեծ սպորտային ձեռքբերում:
Հաղթանակից հետո Յուրին դիմեց հանդիսատեսին հուզիչ խոսքով: Նա իր հաղթանակը նվիրեց լեգենդար «Արաբո» կամավորական ջոկատի անձնվեր զինվորներին, սփյուռքում ապրող մեր հայրեներին և արցախցիներին՝ ընդգծելով ազգային միասնությունը պահպանելու և հայրենիքի մասին հոգ տանելու կարևորությունը:
Յուրի Սակունցը ուժային եռամարտի կրկնակի աշխարհի չեմպիոն է, բռնցքամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ձեռք է բերել համաշխարհային ձեռնամարտի չեմպիոնի և Եվրոպայի ուժային ըմբշամարտի չեմպիոնի կոչումներ: Նրա անունը զարդարում է Գինեսի ռեկորդների գիրքը ութ բացառիկ նվաճումներով:
Տեսամյութն այս հղումով՝ https://www.youtube.com/shorts/BMMBNkBtm2Y
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում կանցկացվի պրոֆեսիոնալ բռնցքամարտի հերթական խոշոր երեկոն
- Սուրճի ամենօրյա օգտագործումը բացարձակապես անվտանգ է առողջության համար. թերապևտ
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան