Արտադրողների համար այն կործանարար կարող է լինել, փոխանցում եմ նրանց ահասարսուռ տեսակետը. Շիրակ Թորոսյան
«Վերջերս ինձ հետ կապ են հաստատել 1-2 օղի արտադրող ընկերության ղեկավարներ և բողոքում են սպիրտի ակցիզի բարձրացման գործընթացին»,-ԱԺ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանը
Նա հիշեցրեց, որ ընդունված օրենքով սպիրտի ակցիզը 2025 թվականին է բարձրանալու , ինչպես նաև՝ 2026 թվականին։
«Նրանք ասում են, որ ակցիզային հարկի բարձարցումը գինի, կոնյակ արտադրողների վրա չի ազդի, բայց սպիրտ արտադրողների համար այն ընդհուպ մինչև կործանարար կարող էլինել։ Ես փոխանցում եմ արտադրողների ահասարսուռ տեսակետը»,-հայտնեց ՔՊ-ական պատգամավորը և բացատրեց. «Որովհետև ստացվում է, որ շատ բարձր ակցիզի դեպքում որոկյալ օղին շատ թանկ է լինելու, քչերն են գնելու և սկսելու են տնայնագործական եղանակով ստացված օղի խմել»։
Թորոսյանի խոսքով՝ արտադրողներն ասում են, որ իրենց օղին ՌԴ-ում ավելի էժան են վաճառում, քան ՀՀ-ում և ակցիզի բարձրացումը կործանարար կլինի։
ՔՊ-ակն պատգամավորը դիմեց Էկոնոմիկայի փոխնախարարին՝ հորդորելով չգնալ ակցիզային հարկի բարձրացման, ինչին ի պատասխան փոխնախարարը տվեց լղոզված պատասխան՝ առանց որոշակիության։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան