Ջեյհուն Բայրամովը կրկին խեղաթյուրում է իրականությունը
Ջեյհուն Բայրամովը Սուրբ Աթոռի պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների քարտուղար Փոլ Ռիչարդ Գալագերի հետ հանդիպմանը կրկին խեղաթյուրել է հայ-ադրբեջանական հաշտեցման գործընթացի պատմությունը։
Այդ երկրի ԱԳՆ-ից հայտնել են, որ մանրամասն քննարկվել են հետհակամարտային շրջանում տարածաշրջանում առկա իրավիճակը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և սահմանազատման հանձնաժողովների աշխատանքը։
Բայրամովն ընդգծել է, որ չնայած պաշտոնական Բաքվի նախաձեռնած խաղաղության օրակարգի առաջխաղացման կարևոր առաջընթացին, Հայաստանի Սահմանադրությամբ և այլ օրենսդրական ակտերով Ադրբեջանի դեմ մնացած տարածքային պահանջները, ինչպես նաև Հայաստանի «արագ սպառազինումը սպառնալիք են տարածաշրջանային խաղաղությանը անվտանգությանը»։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն 3 անգամ գերազանցում է Հայաստանի բյուջեն, և հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ ՀՀ Սահմանադրությամբ տարածքային պահանջներ չի ներկայացվում հարևանների նկատմամբ՝ ի տարբերություն Ադրբեջանի սահմանադրության։
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան