Աշտարակի ոստիկանապետ Սերգեյ Մարտիրոսյանը ազատման դիմում է գրել
Աշտարակի ոստիկանապետ Սերգեյ Մարտիրոսյանը ազատման դիմում է գրել: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը: Նա հայտնեց, որ ոստիկանապետի ազատումը կապված չէ այսօրվա իրադարձությունների հետ:
Ավելի վաղ ArmLur.am-ը հայտնել էր, որ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանին ասել են ազատման դիմում գրել։
«Չի բացառվում, որ վերջինիս տրված այս հրահանգը կապված լինի դեկտեմբերի 16-ի աղմկահարույց բացահայտման հետ, որն էլ կապված է Արագածոտնի մարզպետի օգնականի հետ։ Ըստ տարածված լուրերի՝ նա կասկածվում է թմրանյութերի օգտագործման մեջ»,-ասվում է լուրում։
Հիշեցնենք, որ այսօր Արագածոտնի մարզպետի օգնական-խորհրդականին թմրանյութի կասկածանքով Աշտարակի ոստիկանության բաժին էին տեղափոխել: Նրա մոտ հայտնաբերել էին մարիխուանա տեսակի խոշոր չափի թմրամիջոց:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան