Վարազդատ Լալայանը աշխարհին հերթական անգամ ցույց տալիս, որ ծանրամարտի հայկական դպրոցն աշխարհի ուժեղագույնների թվում է. Ռոստոմյան
«Աշխարհի ամենաուժեղ ծանրորդը հայ է։ Պատմության մեջ առաջին անգամ ծանրամարտի գերծանր քաշայինների պայքարում Հայաստանն ունի աշխարհի չեմպիոն»,- գրել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը։
Նա նշել է, որ Վարազդատ Լալայանը իրականացնում է բոլորիս երազանքն ու աշխարհին հերթական անգամ ցույց տալիս, որ ծանրամարտի հայկական դպրոցն աշխարհի ուժեղագույնների թվում է.
«Շնորհավորում եմ բոլորիս։ Մեր հաջորդ երազանքն օլիմպիական ոսկին է»։
Բահրեյնում ծանրամարտի աշխարհի առաջնությունում +109 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Վարազդատ Լալայանը երկամարտի 467 կգ արդյունով նվաճեց չեմպիոնի տիտղոսը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան