Սահմանափակել ժամկետանց մեքենաները, որոնք 2 կիլոմետրանոց ծուխ են հետևից թողնում. Տիգրան Ավինյան
«Մեր կայքերում առցանց ռեժիմում երևում է 149 օդի որակի չափիչ սարքերից ստացվող տեղեկատվությունը և ձմռան ամիսներին այդ տեղեկատվությունը տեղ-տեղ լինում է մտահոգիչ»,-գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այսօր ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Քաղաքապետարանի աշխատակից Ավետիսյանը հայտնեց,որ ամեն տարի ձմեռային ամիսներին օդի աղտոտվածության գերազանցումներ է արձանագրովւմ։ Ըստ նրա, այն պայամանվորված է նրանով, որ սառը օդը կուտակվում է Արարատյան գոգավորության հատակային մասերում, որն էլ իր հետ բերում է ցածրադիր մասերում աղտոտվածության կուտակման, որը կախված է նրանից, որ որոշ ժամանակահատվածում օդափոխություն չի կատարվում։
«Պետք է մշակվի օդի որակի բարելավման քառամյա ծրագիրը, որը պետք է ներառի ամենապարզ մեթոդներ, ինչպիսին են ծառատունկն ու անտառատունկը, այնպես էլ որոշակի սահմանափակումները, օրինակ արդեն իսկ ժամկետանց մեքենաների շահագործումը Երևան քաղաքում, որոնք մեկ էլ 2 կիլոմետրանոց ծուխ են ետևից թողնում և մեծ աղտոտիչներ են»,-ասաց Ավինյանը և հանձնարարեց երկու ամսից ներկայացնել ծրագիրը։
Ուղևորների 94 %-ը էլեկտրատրանսպորտից պարզ կոպեկով է օգտվում
«Հունվարի 1-ից մենք անցնում ենք նոր տոմսային համակարգին, դրան անցնելու համար մենք պետք է մինչ այդ պատրաստ լինենք այդ տոմսային պրոդուկտների ծառայություններից օգտվելու համակարգը ստեղծենք»,- ասաց Տիգրան Ավինյանը։
Նա հայտնեց, որ էլեկտրոնային տարբերակով՝ «Թելսելո»-ով և գրասենյակներով պետք է մինչև նոր տարի ապահովեն միասնական վճարման համակարգը։
Ավինյանը նաև հայտարարեց, որ «Երևանտրանսում» պետք է վերանան դիսպեչերական կետերը։
Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նաև զեկուցվեց, որ էլեկտրատրանսպորտից օգտվողների միայն 6.6 %-ն է վալիգատորներից օգտվել։
«Նույնիսկ «Երևան ավտոբուս » ՓԲ-ի 36 %-ը բավարար չէ 100%-ի անցնելու համար։ Սա նշանակում է, որ դեռևս 6%-ն է օգտվում այս համակարգում էլեկտրատրանսպորտում, 94 %-ը պարզ կոպեկով է օգտվում։ Ավտոբուսում 36%-ն է օգտվում վճարման նոր համակարգից, հետևաբար 64%-ը պետք է ամբողջապես անցում կատարի նոր համակարգի»,-նշեցԱվինյանը և հանձնարարեց բոլոր ռեսուրսներն ուղղել այդ խնդրի լուծմանը մինչև տարեվերջ։
Հարակից հրապարակումներ`
- Երևանի բնակիչը մնացել է միայնակ՝ չվերահսկվող օդի աղտոտվածության խնդրի հետ․ Վարդանյան
- Ի՞նչ կարող են անել երկրները օդի աղտոտվածությունը նվազեցնելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան