100 պաղեստինցի է զոհվել Գազայի վրա Իսրայելի հարձակումներից. Al Jazeera
Գազայի հատվածին Իսրայելի հարվածներից վերջին 24 ժամվա ընթացքում սպանված պաղեստինցիների թիվը հասել է 100-ի։ Այս մասին ասվում է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման՝ Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։
Ավելի վաղ Կատարի «Al Jazeera» հեռուստաալիքը հայտնել էր, որ իսրայելցի զինվորականները վերջին 24 ժամվա ընթացքում անկլավի տարբեր հատվածներում հարվածների հետևանքով սպանել են առնվազն 50 մարդու, հարձակումներեն եղել 4 դպրոցների վրա, որոնք վերածվել էին տեղահանված պաղեստինցիների համար ժամանակավոր կացարանների: Բնակելի շենքերի գնդակոծում է գրանցվել նաև Գազա քաղաքում և փախստականների Նուսեյրաթ ճամբարում, որը գտնվում է գոտու կենտրոնական հատվածում: Իսրայելական հարձակումների զոհերի թվում են «Ալ Ջազիրայի» օպերատորը, երկու այլ պաղեստինցի լրագրողներ և Պաղեստինի քաղաքացիական պաշտպանության հինգ անդամներ:
Պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը հայտնել է, որ կիրակի երեկոյան 11 մարդ է զոհվել, մի քանիսը վիրավորվել են անկլավի կենտրոնական հատվածում Գազա քաղաքից արևելք գտնվող երկու տների վրա Իսրայելի հարձակման հետևանքով։ Զոհվել է հինգ խաղաղ բնակիչ, այդ թվում՝ մեկ երեխա։ Եվս 13-ը վիրավորվել են Նուսեյրաթ ճամբարում, կենտրոնական հատվածում գտնվող տան գնդակոծությունից։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Պաղեստինի ևս 20 քաղաքացի, ըստ գործակալության, զոհվել է Գազայի հատվածի հարավում՝ Խան Յունիս շրջանում գտնվող դպրոցի գնդակոծության հետևանքով։
Հարակից հրապարակումներ`
- Գազայի հատվածում բնակելի շենքի հրթիռակոծման հետևանքով զոհվել է ավելի քան 60 մարդ
- ԱՀԿ․Գազայի բնակիչների ավելի քան 80%-ը պարենային անապահման խնդիր ունի
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան