Ծովագյուղ բնակավայրին հարող ջրային տարածքից դուրս է բերվել 25 հատ ձկնորսական ցանց
Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ սույն թվականի նոյեմբերի 15-ից վերահսկողության ուժեղացված միջոցառումներ են իրականացվում Սևանա լճում և Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։ Այս մասին հայտնում են ՀՀ ՇՄՆ-ից։
«Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության Սևանի տեղամասի պահպանություն իրականացնող աշխատակիցները, ՆԳՆ ոստիկանության ՀՈ գլխավոր վարչության Գավառի բաժնի ծառայողները, ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները, ԲԸՏՄ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման աշխատակիցներն համատեղ իրականացրել են ուժեղացված միջոցառումներ՝ «Սևանա լճում 2024 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2025 թվականի հունվարի 20-ը ներառյալ սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների» ծրագրի շրջանակում։
Միջոցառումներին տեղում հետևել են էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանը, պետի առաջին տեղակալ Վարդան Սարգսյանը, ինչպես նաև ծառայության մի շարք ստորաբաժանումների ներկայացուցիչներ։
Միջոցառումների ընթացքում Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ բնակավայրին հարող ջրային տարածքից դուրս է բերվել 25 հատ ձկնորսական ցանց։ Կազմվել են համապատասխան արձանագրություններ, հայտնաբերված ձկնորսական ցանցերը կտեղափոխվեն հատուկ պահպանվող տարածք։
Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք արգելքի ժամանակահատվածում զերծ մնալ ձկան ապօրինի որսից և վաճառքից: Սիգ ձուկը Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության կարևորագույն մասն է և պետք է խնդրին մոտենալ այդ գիտակցումով։
Սևանա լճում սիգի որսը կթույլատրվի ՄԻԱՅՆ 2025 թվականի համար նախատեսված արդյունագործական որսի չափաքանակների որոշումից և նոր պայմանագրերի կնքումից հետո»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան