12:00 16/12/2024 Հայաստան

Տարեկան ընդունված բոլոր լիմֆադենիտներից մոտ 5 պացիենտի մոտ ախտորոշվում է Հոջկինի լիմֆոմա

Պարանոցային լիմֆադենոպաթիաները շատ հաճախ կարող են հանդիսանալ արյան չարորակ հիվանդությունների առաջնային ախտանիշներ: Գիտագործնական կոնֆերանսին  «Պարանոցային լիմֆադենոպաթիաները երեխաների մոտ արյան չարորակ հիվանդությունների ժամանակ» թեմայով զեկույցի ներկայացման ժամանակ ասել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Դիմածնոտային վիրաբուժության, քիթ-կոկորդ-ականջաբանական և ստոմատոլոգիական ծառայության մանկական դիմածնոտային վիրաբույժ, Վիրաբուժական ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության ամբիոնի ասիստենտ Նարեկ Մկրտչյանը 

«Առողջության առաջնային պահպանման օղակներում խնդիրը վաղ փուլում չհայտնաբերելու և բուժումը ճիշտ ուղղությամբ չտանելու դեպքում պացիենտներն արյան չարորակ հիվանդությունների ուշ փուլում են դիմում համապատասխան մասնագետներին»,- ասել է նա՝ ավելացնելով, որ լիարժեք և վերջնական ախտորոշումը շարունակում է մնալ լիմֆատիկ հանգույցի բիոպսիան, որը կատարվում է նաև «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում:

Նարեկ Մկրտչյանի խոսքով, տարեկան ընդունված բոլոր լիմֆադենիտներից մոտ 5 պացիենտի մոտ ախտորոշվում է Հոջկինի լիմֆոմա, որոնք հետագա բուժումը շարունակում են օնկոհեմատոլոգների մոտ:

Վիճակագրական տվյալներով` 2020-2022 թվականների ընթացքում կատարվել է 12 լիմֆատիկ հանգույցի բիոպսիա, որոնցից 8-ում ախտորոշվել է Հոջկինյան և ոչ Հոջկինյան լիմֆոմա՝ արյան չարորակ հիվանդություններ, որի վաղ հայտնաբերումն է բուժման լավագույն գրավականը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}