Ադելի երգն ամբողջ աշխարհում արգելվել է
Բրազիլիայի դատարանն որոշում է կայացրել բրիտանացի փոփ երգչուհի Ադելի «Million Years Ago» երգն ամբողջ աշխարհում վաճառքից հանելու մասին, այդ թվում՝ երաժշտական հոսքային ծառայություններից։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Նախնական դատական ակտով պահանջվում է Sony-ից և Universal-ից «անհապաղ դադարեցնել «Million Years Ago» երգի օգտագործումը, վերարտադրումը, խմբագրումը, տարածումը կամ առևտրայնացումը ցանկացած միջոցներով ամբողջ աշխարհում»:
Որոշումն ընդունվել է կոմպոզիտոր Տոնինյո Գերաեսի կողմից ներկայացված գրագողության մասին հայցի հիման վրա: Նա մեղադրել է բրիտանացի արտիստին Մարտինյո դա Վիլայի 1996 թվականի «Mulheres» ստեղծագործությունը կրկնօրինակելու մեջ, որի համար նա գրել է երաժշտությունը։ Բացի արգելքից, կոմպոզիտորը $160 հազար փոխհատուցում է պահանջել Ադելից, պրոդյուսերից և ձայնագրման մի քանի ընկերություններից, այդ թվում՝ Sony-ից և Universal-ից։
The Guardian-ի հաղորդմամբ, Sony-ի և Universal-ի դուստր ձեռնարկություններին սպառնում է 8000 դոլար տուգանք «անհամապատասխանության յուրաքանչյուր ակտի համար»: Այնուամենայնիվ, երաժշտական ընկերությունները դեռ կարող են բողոքարկել որոշումը։
Լրահոս
Տեսանյութեր
Բացառիկ ցուցադրություն և դասական երաժշտության համերգ՝ նվիրված Գոհար Գասպարյանի 100-ամյակին