Աղազարյանի վերաբերյալ արտահոսքը խախտում է ազգային օրենսդրությունը և միջազգային իրավունքի մի շարք նորմեր. Թագուհի Թովնասյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրել է, որ Հովիկ Աղազարյանի մասով կրկին գրություններ է ուղարկել իր միջազգային գործընկերներին և մի շարք միջազգային կազմակերպություններին:
«Որպես Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Հայաստանի խորհրդարանի ներկայացուցիչ, իմ պարտքն եմ համարում անդրադառնալ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ կատարվածին:
Ունենալով մարդկային, գաղափարական և քաղաքական ծայրահեղ հակասություններ նույն պատգամավորի հետ, այնուամենայնիվ, համարում եմ, որ մարդու անձնական հեռախոսազրույցները, նամակագրություններն առանձնացնելը և քաղաքական թիմի անդամներին դրանց հետ ծանոթանալու հնարավորություն ընձեռնելը, անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից, խիստ խնդրահարույց է և անընդունելի:
Այդ արտահոսքը խախտում է ազգային օրենսդրությունը և միջազգային իրավունքի մի շարք նորմեր.
1. Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր - 1948
2. Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիր - 1966
3. Եվրոպական կոնվենցիա մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին - 1950
4. Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգ (GDPR) (2016/679) - 2016
ՀՀ Սահմանադրության 33 և 34-րդ հոդվածները հստակ սահմանում են, որ յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության և գաղտնիության իրավունք:
Առավել անընդունելի է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանին փոխկապակցված կայքում պատգամավորի սեռական կողմնորոշման մասին «բացահայտումներ են արվել»՝ նույն հեռախոսային տեղեկությունների հղումով:
Աղազարյանի հետ կատարվածը վկայում է ոչ միայն այն մասին, որ խախտվել է նրա անձնական տվյալների պաշտպանության սկզբունքը, այլ նաև տպավորություն է, որ Կառավարության աշխատակզմից ուղղորդված թիրախավորման արշավ է սկսվել պատգամավորի դեմ:
Իմ միջազգային գործընկերներից ու տարբեր կազմակերպություններից ակնկալում եմ համապատասխան արձագանք, քանի որ նախկինում իրավունքների ամենաչնչին ոտնհարման դեպքերով օտարերկրյա դեսպանները, տեսաուղերձով, նույնիսկ դատապարտում էին տեղի ունեցածը: Հիմա՝ մի տեսակ լուռ են:
Էկրանապատկերը՝ Ինֆոքոմի:
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր»։
Հարակից հրապարակումներ`
- Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել
- «Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանին մի քանի անգամ մանր եղջերավոր անասուններ արտահանելու գործով կանչել են Հակակոռուպցիոն կոմիտե
- Վարչության անդամները մտել, նայել են իմ ամենաինտիմ շփումները. Հովիկ Աղազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Բացառիկ ցուցադրություն և դասական երաժշտության համերգ՝ նվիրված Գոհար Գասպարյանի 100-ամյակին