Տիկի՛ն Հակոբյան, հանգիստ թողեք երիտասարդներին, սկսում ենք. ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանը՝ Հասմիկ Հակոբյանին
«Տիկի՛ն Հակոբյան, հանգիստ թողեք երիտասարդներին, զբաղեցրեք տեղերը, մի րոպեից սկսում ենք»,-ԱԺ-ում կազմակերպած «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծին նվիրված լսումների ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանին դիմեց ՔՊ-ակ մեկ այլ պատգամավոր Թագուհի Ղաղզարյանը, որը նախագահում է լսումները։
«Հատկանշական է, որ այսօր ՀՀ-ն ունի աշխարհի ամենաերիտասարդ միջին տարիքն ունեցող խորհրդարանը, սա արդեն իսկ նշանակում է, որ երիտասարդների ձայնը որոշիչ նշանակություն ունի մեր երկում որոշումների կայացման հարցում»,- հայտարարեց Ղազարյանը։
Նա տեղեկացրեց, որ ավելի քան երք տարի ԿԳՄՍ-ն աշխատել է օրենքի նախագծի վրա՝ համագործակցելով միջազգային կառույցների հետ
«Օրենքով սահմանվում է երիտասրադների տարիքային շեմը 13-35»,-ասացպատգամավորը և նշեց, որ այդ տարիքում է ձևավորվում մարդու քաղաքացիական դիրքորոշումը, կատարվում կյանքի համար կարևոր ընտրությունները։
Օրենքի նախագիծը ներկայացրեց ԿԳՄՍ նախարարի տեղակալԱրթուր Մարտիրոսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Բացառիկ ցուցադրություն և դասական երաժշտության համերգ՝ նվիրված Գոհար Գասպարյանի 100-ամյակին