Քաղաքական 20:41 17/12/2024 Հայաստան

Հովիկ Աղազարյանն էլ է գիրք գրել՝ «Երկրի իրական կողմը» վերնագրով

ԱԺ պատգամավոր, ՔՊ-ից հեռացած Հովիկ Աղազարյանը գիրք է գրել՝ «Երկրի իրական կողմը» վերնագրով: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում՝ հրապարակելով գրքից հատված․

«Հատված իմ «Երկրի իրական կողմը» գրքից.

ԻՄ ԱՌԱՋԻՆ ՄԵՂՔԸ

Երբևէ ինձ ուղղված ամենահաճախ հնչեցրած հարցը․
-Պարոն Աղազարյան, Դուք մեղք չե՞ք գործել։

-Ո՞նց կարելի է ապրել այս մեղավոր աշխարհում ու մեղք գործած չլինել։
-Բա ի՞նչու չեք գնում եկեղեցի ապաշխարելու։

-Որովհետև ես նախընտրում եմ ապրել իմ մեղքի հետ, որ երբևէ,գոնե նման իրավիճակներում նույն մեղքը չգործեմ։Մի՞թե ավելի ճիշտ չէ այդպես, քան գնալ եկեղեցի ապաշխարել ու հաջորդ պահին նույն մեղքը գործել։ Ինչի՞ մասին եմ խոսում։ Հա, մեղքերի։

Բայց ի՞նչի հիմա, էլ բան ու գործ չունե՞մ։Բան ու գործ միշտ ունեմ, ուղղակի պահի թելադրանքն է՝ մտորելու, անցյալ գնալու ու վերադառնալու առիթ։

Իմիջիալյոց, ես վերջերս հայտնագործություն եմ արել․ մենք բոլորս,բոլորս անցյալից ենք եկել և ոչ ոք, բացարձակապես ոչ ոք չի եկել ապագայից։ Ինչպիսի՜ դաժան հաստատում։ Մտքերի մեջ ես, ու ընկնում ես հիշողությունների գիրկը։ Բա ինչի՞ ես մտքերի մեջ՝ հեռախոսս բաց-բաց, հոգիս բաց-բաց, սիրտս ու կյանքս մերկ դրված է ուրիշների առաջ։

․․․ Դպրոցում լավ էի սովորում, նույնիսկ, կարելի է ասել՝ գերազանց։ Հետաքրքիր տղա էի․․․ Մեր դպրոցում ինձանից 3-4 տարի փոքր մի տղա կար, անունը՝ Կարիկ։ Դե, հիմա, իսկական անունը հնարավոր է Կարեն էր, բայց բոլորը Կարիկ էին ասում, դե ես էլ էի Կարիկ ասում։ Մտավոր խնդիրներ ուներ, բայց, երբ խոսում էիր հետը, ու ուղիղ նայում էր աչքերիդ, կարող էր թվալ, որ ոչ թե ինքը, այլ դու ունեիր խնդիր։ Տարիքի հետ խնդիրները խորանում էին, և այդ իրավիճակը պատճառ էր դառնում, որ հասարակությունը դուրս մղի իրեն իր շարքերից, իսկ ինքը դա չէր ուզում և բազմապիսի քայլերով ու հնարքներով փորձում էր կառչած մնալ հանրությունից։ Տպավորություն կար, որ ինքը լիովին հասկանում էր իր վիճակը, գնահատում էր իրավիճակի ծանրությունը և անընդհատ լուծումներ էր փնտրում։ Գյուղամիջի ակտիվ ժամերի համար մի զբաղմունք էր հորինել՝ բոլորի հետ թիզ էր չափում, որ պարզի, թե ու՞մ թիզն էր մեծ։ Ի՞նչ կապ ունի այս ամենը «մեղքի» հետ։Հա,՜ հա՜, հիշեցի՝ մեծ կապ, դուք էլ համբերեք, եթե շտապու՞մ եք , գնացեք ձեր գործերով, հետո կկարդաք։

«Թիզ» չափել։ Ի՞նչ էր սա։ Սա մի ամբողջ աշխարհ էր․ շփում հասակակիցների հետ, տարբեր թեմաներով խոսելու առիթ, լինել բոլորի նման հավասար, բոլորի հետ քեզ մարդ զգալ։ Երևի թե սրանով էր պայմանավորված Կարիկի այդքան հանճարեղ գաղափարը՝ «թիզ» չափելը։ Մի երկու օր գյուղամիջում չէի հանդիպել Կարիկին։ Կիրակի օր էր, հասա գյուղամեջ՝ կլուբի մոտ տեսա իրեն, զրույցի բռնվեցինք։ Մեծամտություն չհամարեք , բայց ակնհայտ էր, որ իմ հետ հատուկ էր շփվում՝ հարգանքով։ Գեղեցիկ, սև խոշոր աչքերից երևում էր, որ անկեղծորեն իմ անձը բարձր էր գնահատում։ Մի երկու բառ փոխանակեցինք, հետո հարցրեցի․

-Կարիկ ջան, «թիզ» չչափե՞նք։

- Ես էլ թիզ չե՛մ չափում,- պատասխանեց խորը վիրավորվածության զգացողությամ, թե ես խի՞ տեղյակ չեմ աշխարհի անցուդարձից։ Հիմարացած մի երկու բառ կմկմացի քթիս տակ՝  չիմանալով,թե ինչպես դուրս գամ այդ ճնշող իրավիճակից։

-Ես հիմա «փիլաքյան» եմ թռնում, - դառնացած ասաց Կարիկը ու նեղացած հեռացավ։

Այս խոսքերի վրա մի հատ  գնամ 2010 թվական ու հետ գամ։

Ընտանիքով Սանկտ Պետերբուրգում էինք։Արդեն տաս տարի։Թե ինչու էինք Սանկտ Պետերբուրգում, դա ուրիշ պատմություն է։Էինք և վերջ։ Մի օր ընթրիքի ժամանակ ընտանիքիս անդամներին հայտնեցի, որ պատրաստվում եմ մասնակցել առաջիկա նախագահական ընտրություններին՝ բնականաբար Հայաստանում։ Գաղափարը ցնորական էր, բայց մտածված։ Արդեն 50 տարեկան էի և բազմահազարանոց պարտքերս գրեթե փակել էի, ու կարող էի ինձ շքեղություն թույլ տալ և վերադառնալ Հայաստան։Չեմ կարծում թե միայն ինձ է հատուկ այն զգացողությունը, որ ուզում ես օգտակար լինել հայրենիքիդ։Ունենալով լայն հնարավորություններ, առանց որևէ քաշքշուկի ու նյութական ծախսերի դառնալ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ մեկ վայրկյան անգամ չեմ մտածել այդ մասին։ Անպայման պետք է վերադառնայի Հայաստան․ ե՞րբ, հստակ չգիտեի, գիտեի,որ պիտի։

Իհարկե, ես գիտեի, որ ինձ չեն գրանցի որպես նախագահի թեկնածու, որովհետև նստակյացության ցենզս չէր բավարարում։ Բայց մինչև գրանցվելը կար առաջադրումների փուլ,մեկ էլ մյուս, ինչը ես պետք է օգտագործեի մի քանի հարցազրույցներով ժողովրդին իմ մասին հիշեցնելու համար, ակտիվ քաղաքական կյանք վերադառնալու նպատակով։ Ու հիմա հիշում եմ, որ ընտանիքում այդ գաղափարը հնչեցրեցի նույնքան լուրջ, որքան Կարիկն ուղիղ նայելով աչքերիս ասաց, որ ինքն արդեն «թիզ» չի չափում, արդեն «փիլաքյան» է թռնում։ Ես էլ ընթրիքի ժամանակ ասացի, որ էլ չեմ ուզում «շպակլյովկա» անեմ, գնում եմ նախագահ դառնամ։ «Շպակլյովկայի» պահով մի պատմություն կա իմ կյանքում։ Մեկ ուզում եմ շարադրեմ մտքերս այդ թեմայով, մեկ էլ փոշմանում եմ, անհանգստություն ունեմ, որ կարող եմ ճիշտ չհասկացվել։ Լավ, թողնենք դեպքերը զարգանան գրքում, միգուցե և անդրադառնամ։
Հա, էդ որ ասացի «ուզում եմ նախագահ դառնալ», այդ պահին տեսնել էր պետք ընտանիքիս անդամների ռեակցիան։

-Ո՞րտեղ է դատախազը,- իրեն հատուկ հումորի զգացումով ասաց կինս։

-Այնտեղ, որտեղ Նապոլեոնն էր,- արձագանքեցի ես։
Այս երկխոսությունը «Կովկասի գերուհին» ֆիլմից է, այն դրվագը, որտեղ Շուրիկը հայտնված է լինում հոգեբուժարանում։

Հետ գնանք դպրոցական տարիներ ու պարզաբանենք, թե ինչ նոր հնարք էր մտածել Կարիկը իրեն հասարակության մեջ պահելու նպատակով։ «Թիզ» չափելը արդեն գիտենք, տեսնենք ի՞նչ է  «փիլաքյան» թռնելը։

Գյուղամիջում մշակույթի տունը մի փոքր բարձունքի վրա էր կառուցված և մինչև մուտքին հասնելը պետք է բարձրանայիր աստիճաններով։ Հենց այդ աստիճանների հետ էլ կապված էր «փիլաքյան» թռնել Կարիկյան «սպորտաձևը»։ Թռիչքն իրականացնում էր վերևից ներքև կամ էլ հակառակ ուղղությամբ։Հաղթում էր նա, ով ավելի շատ աստիճան էր հաղթահարում։ Մեր գյուղի մասշտաբով ահագին մեծ տարածում ուներ այդ «սպորտաձևը»։ Ես Կարիկի հետ մտա պայքարի մեջ, և իհարկե, նա հաղթեց։ Դրանից հետո Կարիկը ինձ ներեց աշխարհացունց իրողությանն անտեղյակ լինելու համար և մեր հարաբերությունները մնացին նույն բարձր բարեկամական մակարդակի վրա․․․ մինչև եկող գարուն։

Սուրենավանը, գրեթե անապատային վայրում կառուցված գյուղ էր, բայց արդեն կայացած իր փողոցներով, այգիներով և իր այնքան զանազանվող ու համակրելի բնակիչներով։ Բնակիչները Հայաստանի տարբեր վայրերից էին եկել, ինչպես նաև ներգաղթյալներ,օրինակ մեր ոչ փոքր ազգությունը ներգաղթել էր Իրանից, կային նաև մեծ քանակությամբ Սիրիայից ներգաղթածներ։ Ու յուրաքանչյուրն իր ուրույն  կերպարով լրացնում ու ամբողջացնում էր աշխարհի ամենալավ, ամենատաք գյուղի հանրությունը։

Գյուղի հիմնական զբաղմունքը խաղողագործությունն էր ու անասնապահությունը։Թաղումներն ու հարսանիքները եթե չհաշվենք, կարևորագույն իրադարձությունը հնդկական ֆիլմերի ցուցադրության օրն էր։Տե՜ր Աստված, ի՜նչ էր կատարվում, ի՜նչ էր կատարվում։Ֆիլմի ցուցադրության օրից  չորսից հինգ օր առաջ սարսափելի ավելանում էր հողագործների աշխատանքի արտադրողականությունը, բոլորը տոգորված էին նոր հնդկական ֆիլմը, կամ էլ արդեն տաս անգամ ոչ նոր (դա հեչ կարևոր չէր) դիտելու սպասումով։Ֆիլմի ցուցադրման օրը սովխոզի տնօրենը թույլ էր տալիս աշխատանքները մի քիչ շուտ ավարտել, առավել ևս բոլոր աշխատանքները կատարվել և գերակատարվել են։Ֆիլմի սկսելուց մի ժամ առաջ արդեն ժողովուրդը սկսում էր հավաքվել։Տեսնել էր պետք , թե օրերով արևի տակ աշխատած տղամարդիկ ու կանայք ինչպես էին կերպարանափոխվում՝ մեկը մեկից գեղեցիկ։Տղամարդիկ հինգից վեց օրվա թրաշից ազատված օդեկալոնված,իսկ կանայք խնամված ու բոլոր  գեղեցկություններն ու հմայքներն իրենցով արած։Բնականաբար չորս հարյուր հոգու համար նախատեսված դահլիճում տեղերը չէր բավականացնում։Շատերը գալիս էին աթոռներով, և ըստ էության, գյուղի ողջ ժողովուրդը 14-15 տարեկանից բարձր դահլիճում էր։ Պատահում էր, որ ֆիլմի ցուցադրության  ժամանակ մեկ-երկու վայրկյան լռություն էր տիրում կամ Խաչիկը լենտը փոխելու ժամանակ մի բանն էն չէր անում,և ընդհատվում էր ֆիլմի ցուցադրումը՝ լսվում էր թե տարբեր շարքերում մարդիկ ոնց էին հեկեկում։Ու ոչ ոք,ոչ ոք  չէր ուզում,որ ֆիլմը ավարտվի․․․ բայց ավարտվում էր, վառվում էին լույսերը և բոլորն էլ տեսնում էին, որ բոլորն էլ արտասվել են։ Հիմա համարժեք բանի ականատես չես լինի։Ինչևէ․․․

Ձմեռը ավարտվում էր ու գարունը գալիս էր։Շատ էի սիրում եղանակային էստաֆետի այդ պահը։Ձմռան ցուրտ օրերը կամաց-կամաց փոխարինվում էին հատված-հատված տաք ու հետո ամբողջովին տաք օրերով։Ամենուրեք ջրափոսեր,ցեխ,ստվերային մասերում ձյան մնացորդներ։Պատահում էր, որ գնում էինք խաղողի այգիներում աշխատելու ու զգացվում էր, թե  հողի շնչառությունը ոնց էր բացվում ու այդ շնչառության ջերմությունից էլ խաղողի որթերը պատրաստվում էին բողբոջելու։ Ու ակնհայտ էր բնության զարթոնքը, կարծես մի նոր կյանքի սկիզբ, մի տաք ու ջերմ կյանքի սկիզբ։

Գարնան առաջին օրերից մեկը՝ մարտի 8-ը, իր նշանակությամբ պակաս կարևոր օր չէր, քան հնդկական ֆիլմերի ցուցադրման օրերը։Ողջ գյուղն իրարանցման մեջ էր՝ նվերներ, անակնկալներ, երեկույթների պատրաստություն և բացիկներ-բացիկներ․․․բա․․․այն ժամանակ բացիկներով էին բոլորը իրենց սիրելիներին,հարազատներին,ընկերներին,ընկերուհիներին  շնորհավորում տարբեր տոների կապակցությամբ։Ոչ թե հիմիկվա նման անշունչ, սառը  սմս-ներով, (վա՜յ, անիծվես դու սմս հնարող)։Դե մոտենում էր մարտի 8-ը և բոլորն իրենց բացիկները տանում էին գյուղի միակ փոստարկղ։Մարտի 6-ն էր։Կեսօրից հետո, հնարավորինս խուսափելով ձնհալից առաջացած տարբեր չափերի ջրափոսերից ու փողոցի ցեխոտ մասերից, բացիկների տրցակը ձեռքիս գնացի գյուղամեջ, որտեղ տեղադրված էր միակ փոստարկղը։ Մի հիսուն մետր հեռավորությունից նկատեցի, որ դեպի փոստարկղի ուղղությամբ է շարժվում նաև Կարիկը։«Սա ի՞նչ է անում այստեղ,կարողա՞ մոտենում է փոստարկղին,չէ հա։Ու՞մ մարտի 8-ը պիտի շնորհավորի»։Մի մարդ,ում մոտ վերը նկարագրված խնդիրները ավելի էին սրվել(մայր,քույր,եղբայր չուներ)։Այդպես մտքերով մի ոտ շուտ հասա փոստարկղին, բարեհաջող սմս-ները,էէէ՜է,բացիկները (վա՜յ, անիծվես դու սմս հնարող),գցեցի փոստարկղի մեջ։Ոտքս կախ գցեցի, տեսնեմ Կարիկը ինչ՞ է անելու։Հնամաշ վերարկուի ծոցագրպանից հանեց մի բացիկ, այնպես, որ հնարավորություն չունենամ տեսնել գրառումը ու փորձեց այն գցել փոստարկղ։ Առը հա քո բախտից։ Աշխարհն էլ քանդվի, պետք է տեսնեմ, թե ու՞մ ես շնորհավորում։Միևնույնն է,ոչ ոք չկա մոտակայքում և չեն կարող ինձ հանդիմանել։ Բա իմ խիղճը՞։Ոնց՞ պետք է առերեսվեմ ինքս ինձ հետ։Գայթակղության չտրվե՞մ,չմտնե՞մ ուրիշի ներաշխարհ։К черту ամեն ինչ։Ադամին ու Եվային էլ ասեցին չուտեք խնձորը, բա ոն՞ց կերան։ Տո լավ էլ արեցին կերան։Պատկերացնում եք՞ ինչ անգույն կլիներ աշխարհը հիմա, եթե կերած չլինեին այդ քաղցր խնձորը։Վերադառնամ ինքս ինձ, վերադառնամ իմ ստոր մտադրությանը, վերադառնամ իմ ստոր քայլին։Տեր Աստված, ինչքա՜ն երկար է տևում ակնթարթը։Դե արագացրու, մորթեցիր․․․տասնվեց տարեկան հասակում դա իմ ամենաստոր քայլն էր։Հիմա կարող եմ ասել նաև իմ ողջ կյանքի։

Գիշատիչի նման խլեցի բացիկը Կարիկի ձեռքից, շրջեցի հակառակ կողմն ու կարդացի։Տո ա՛յ անասուն, ինչ՞ կարդացիր, ինչ՞ կար գրված, որ մի հատ էլ կարդացիր։Վա՜յ, մամա ջան․․Բացիկի վրա ոչինչ չկար գրված։Կարիկն ուղղակի «թիզ չափելու» իր տեսությունը պրոյեկտել էր այս իրավիճակի վրա։Մարտի 8-ի տոնի առիթով  անհասցե սմս-ով, էէէ՜է, բացիկով(վա՜յ, անիծվես դու սմս հնարող),եկել էր փոստարկղի մոտ, որ գարնան սառնոտ օրվան համապատասխան քիչ անցորդները նկատեն, որ ինքն էլ ունի մեկին , որ կարող է շնորհավորել տոնի առթիվ։Հովիկն էլ հո կողքին էր, դե կպատմեին մեկը մյուսին ու ամբողջ գյուղը կիմանար, որ Կարիկը մտավոր խնդիրներ չունի։ Իհարկե չուներ, ամենահանճարեղ գլխում իսկ չէր կարող ծնվել նման գաղափար։

Շանթահարված էի, բայց հասկացա իմ մեղքի սահմռկեցուցչության աստիճանը։Գարնան ցեխոտ կոշիկներով (ինչքան էլ շրջանցում էի ջրափոսերն ու ցեխոտ հատվածները) մտա ուրիշի հոգու մեջ,ուրիշի ներաշխարհ,խիստ անձնական տիրույթ,փշրեցի մի աշխարհ…Ես՝ ոչինչս, մի աշխարհ ավերեցի։Էլ չէի ընկալում Կարիկի խոսքերն ու հայհոյանքները, սարսափելի հայհոյանքները։Չգիտեմ թե ոնց, վերջին պահին խելքս կտրեց ու ես այդ անհասցե բացիկը գցեցի փոստարկղի մեջ։Երևի թե Կարիկը գնահատեց իմ այդ քայլը։ Տեր Աստված, մտավոր արդեն ծանր խնդիրներ ունեցող այդ պատանին գնահատեց իմ այդ քայլը։Դադարեցրեց հայհոյանքներ հնչեցնել,  ու մի վերջին հայացք գցելով վրաս, կարծես հասկացնելով, որ բացիկի անհասցեությունը կմնա իմ ու իր մեջ՝  հեռացավ։Ես էլ լքեցի այդ  պահին իմ համար ամենաանիծյալ վայրը։

Արդեն երկար ժամանակ է Կարիկը չկա․․․ հիմա կարելի է․․․
-Դուք մեղք չե՞ք գործում, պարոն Աղազարյան,- հարցնում են լրագրողները։
-Ոնց՞ կարելի է մեղք չգործել այս մեղավոր աշխարհում,-պատասխանում եմ ես։
-Բա ինչու՞ չեք գնում եկեղեցի ապաշխարելու, պարոն Աղազարյան,-շարունակում են լրագրողները։
-Որովհետև նախընտրում եմ ապրել իմ մեղքի հետ, որ գոնե նման իրավիճակներում նման մեղք չգործեմ,-պատասխանում եմ ես»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:46
Այն իշխանությունը, որը չունի հավասարակշռող ընդդիմություն, դատապարտված է. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Պետության և պետականության պաշտպանության լավագույն միջոցը բալանսն է` հավասարակշռումը։...
Աղբյուր` Panorama.am
19:21
Իսրայելի հարվածները Գազայի հատվածում միայն կիրակի օրը առնվազն 88 մարդու կյանք են խլել
Գազայի հատվածին վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական հարվածների հետևանքով առնվազն 88 մարդ է զոհվել, 208-ը՝ վիրավորվել։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
18:04
Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում մեկնարկել է Ճրագալույցի Սուրբ Պատարագը
Այսօր երեկոյան բոլոր եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ՝ ավետելու Հիսուս Քրիստոսի ծնունդը: Ճրագալույցը Հայաստանյայց...
Աղբյուր` Panorama.am
17:38
Սպասվում է ձյուն և քամու ուժգնացում
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ հանրապետության տարածքում`հունվարի 5-ի  ուշ երեկոյան...
Աղբյուր` Panorama.am
17:28
Նիկոլ Փաշինյանը հիմա էլ մարտահրավեր է նետում Խորենացուն. Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ ԳՄ անդամ էդուարդ Շարմազանովը գրում է «Նիկոլ Փաշինյանը հիմա էլ մարտահրավեր է նետում Խորենացուն, Դրասխանակերտցուն  ու ողջ հայոց...
Աղբյուր` Panorama.am
17:06
ՊՆ ուղղաթիռի օգնությամբ հաջողվել է մեկուսացնել Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտ բռնկված մեծ հրդեհը
Հունվարի 5-ի առավորտյան ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնել էին, որ հրդեհ է բռնկվել Աղավնավանք և Ձորավանք համայնքների մոտակա սարերում...
Աղբյուր` Panorama.am
16:51
Չինաստանից հետո Ղազախստանն էլ հայտնել է մետապնևմովիրուսով վարակվելու դեպքերի մասին
Համաճարակային սեզոնի սկզբից Ղազախստանում հայտնաբերվել է մետապնևմովիրուսային հիվանդության 30 դեպք։ «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ...
Աղբյուր` Panorama.am
15:59
Նիկոլը հարցնում է Նիկոլին
Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կալանավորում է նույն մարդուն նույն բանի համար, ինչի համար Նիկոլ Փաշինյանը նրան հերոսի կոչում...
Աղբյուր` Panorama.am
15:47
Ալիևի զարմուհուն Հունաստանում կալանավորել են խոշոր չափերի թմրանյութի շրջանառության մեղադրանքով
Հունաստանի դատական իշխանությունները ուրբաթ օրը հայտարարեցին թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով Իզաթ Խանիմ Ջավադովային ժամանակավոր...
Աղբյուր` Panorama.am
15:05
Վերջին 6-7 տարիները դաս չեն եղել փաշինյանական հաճախորդների համա.Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Որքան էլ բարդ է արձանագրել, դեռևս...
Աղբյուր` Panorama.am
14:00
Հարավային Կորեայի նախագահի անվտանգության աշխատակիցներին թույլ են տվել կրակել նրան ձերբակալելու փորձի ժամանակ
Կորեայի Հանրապետության նախագահի անվտանգության ծառայության ղեկավար Պակ Չունգ Ջունը հունվարի 3-ին քննիչների հետ առերեսման ժամանակ իր ենթականերին...
Աղբյուր` Panorama.am
13:02
Ողբերգական ավտովթար՝ Պռոշյան գյուղում
 Հունվարի 5-ին, ժամը 04:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 29-ամյա Գեղամ Ջանոյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով...
Աղբյուր` Panorama.am
11:26
Ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 53-ամյա տղամարդու քույրը հայտնել է մանրամասներ
Դեկտեմբերի 24-ին ժամը 03։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
11:15
Տիրան Խաչատրյանը չի ստեղծել հարավային խմբավորման կառավարման կետ.ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեից պարզաբանում են տարածել Տիրան Խաչատրյանին կալանավորելու հիմքերի վերաբերյալ. «ՀՀ ԶՈՒ նախկին բարձրաստիճան պաշտոնատար...
Աղբյուր` Panorama.am
11:03
Տիրան Խաչատրյանը ձերբակալվում է այն գործի հանգամանքներով, որի համար արժանացել է հերոսի կոչման. Էդգար Ղազարյան
Համառոտ տեղեկանք Տիրան Խաչատրյանի վերջին տարիների գործունեության մասին • 44-օրյա պատերազմի ժամանակ զբաղեցրել է ԶՈՒ ԳՇ պետի առաջին...
Աղբյուր` Panorama.am
10:52
Տիրան Խաչատրյանի գործում որևէ ռազմական բաղադրիչ գտնել հնարավոր չի լինելու, կա քաղաքական որոշում. Տիգրան Աբրահամյան
«Նիկոլ Փաշինյանն իր բնավորությանը և խառնվածքին համահունչ փորձում է ամեն ինչ անել՝ հասարակական տարբեր խմբերին իրար դեմ հանելու, իրար...
Աղբյուր` Panorama.am
10:14
Օրեգոնում բեռնատար գնացքի ընթացքի ժամանակ կամուրջը է փլուզվել
ԱՄՆ Օրեգոն նահանգի Կորվալիս քաղաքի մոտակայքում գտնվող վերգետնյա կամուրջը փլուզվել է, երբ բեռնատար գնացքը շարժվում էր դրա վրայով, կարբամիտով...
Աղբյուր` Panorama.am
09:29
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
09:17
Վինիսիուսի երեկվա կարմիր քարտը քո դատական ակտերից արդար է. Ռոման Երիցյանը՝Տիրան Խաչատրյանին կալանավորած դատավորին
Արցախցի փաստաբան Ռուման Երիցյանը գրում է. «Արցախում մանկապղծության մեջ մեղադրվող (հետագայում՝ դատապարտված) անձի շահերը պաշտպանող...
Աղբյուր` Panorama.am
22:50
Սխալվել եք և, ինչպես միշտ, ամոթալի վիճակում եք հայտնվելու. Մարուքյանը՝ ընդդիմությանը
«ԱԺ ընդդիմությունը հիմա էլ գնացել է ՀՀ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի խափանման միջոցը քննող դատարանի մոտ և քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
22:28
Տարբերակված մոտեցումն ակնհայտ է և բաղկացած է երկու բառից՝ Ջալալ Հարությունյան. Իրավապաշտպան
«Քաղաքական հետապնդումների «սեզոնը» բացվեց Տիրան Խաչատրյանի ձերբակալմամբ»,-գրում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝...
Աղբյուր` Panorama.am
21:03
Կրակոցներ Սեբաստիա-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում
Հունվարի 2-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
20:51
Փաշինյանը խելագարի պես վազում է «գրանդիոզ» նոր ծրագրերի հետևից. Սուրենյանց
«Ինչպե՞ս պայքարել Փաշինյանի դեմ»,-հարց է հնչեցնում քաղաքագետ Սուրեն Սուրենյացն ու մանրամասնում. «Նիկոլ Փաշինյանն իր...
Աղբյուր` Panorama.am
20:36
Հայաստանը Ռուսաստանի խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում է
Հայաստանը Ռուսաստանի առևտրային խոշոր գործընկերների թոփ տասնյակում է։ Այս մասին գրում է РБК-ն՝ վկայակոչեով Ռուսաստանի դաշնային մաքսային...
Աղբյուր` Panorama.am
19:51
Տիրան Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն ընդհանրապես չպետք է ներկայացվեր. Փաստաբան
Քրեական վարույթը վերաբերում է 44-օրյա պատերազմի ժամանակ Տիրան Խաչատրյանի գործունեությանը։ Դատարանի բակում րագրողների հետ զրույցում հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
19:27
Գաբրիել Չենբերջյանի պաշտպանական խումբը հանդես է եկել շտապ հայտարարությամբ
Գաբրիել Չենբերջյանի պաշտպանական խմբի անդամներ Միքայել Համբարձումյանը, Աշոտ Սիմոնյանը հանդես են եկել շտապ հայտարարությամբ, որտեղ ասված է....
Աղբյուր` Panorama.am
19:12
Գորիս ԲԿ-ում լույս աշխարհ են եկել այս տարվա առաջին բալիկները
Գորիսի ԲԿ֊ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմուքում լույս աշխարհ է եկել այս տարվա առաջին բալիկը` Մայքլը։ Զախարյանների ընտանիքի  5֊րդ...
Աղբյուր` Panorama.am
19:06
Արման Ծառուկյանը Մախաչովի հետ ռևանշ մենամարտից առաջ արտասովոր խոստում է տվել
Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոնի կոչման հավակնորդ Արման Ծառուկյանը Թամբի Մասաևի և Ադամ Զուբայրաևի հետ հարցազրույցում պատմել է իր ծրագրերի...
Աղբյուր` Panorama.am
18:52
Գերեզմաններ պետք է գնալ հունվարի 7-ին
Հունվարի 6-ին Հայոց Եկեղեցին նշում է Ս. Ծննդյան և Աստվածհայտնության տոնը: Շատերն անգիտությամբ երբեմն այն անվանում են «Փոքր Զատիկ»:...
Աղբյուր` Panorama.am
18:38
Քարսիթի պատճառով Սոչիում ընտանիքը հարձակվել է տաքսիստի վրա
Սոչիում երիտասարդ զույգը հարձակվել է տաքսիստի վրա, երբ վերջինը հրաժարվել է երեխային տեղափոխել առանց քարսիթի։ Տաքսու վարորդը երիտասարդ ծնողներին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}