![](https://panorama.am/news_images/1031/3091623_1/f67610730338e9_6761073033928.thumb.jpg)
«Հրապարակ». Հակոբ Ասլանյանը հնարավոր է նոր հայտարարություն անի
«Հրապարակ» թերթը գրում է.
«Պատգամավոր Հակոբ Ասլանյանը, որին մի քանի ժամվա մեջ ՔՊ-ն ափալ-թափալ հեռացրեց խմբակցությունից՝ իր ընկեր Հովիկ Աղազարյանին աջակցող հայտարարություն անելու համար, մեր տեղեկություններով, որոշել է ընկերոջ ճանապարհով գնալ` չհանձնվել և չհանձնել մանդատը։ Ավելին, մեր աղբյուրներն ասում են, որ Ասլանյանը հնարավոր է նոր հայտարարություն անի՝ պարզաբանելով, որ իր, այսպես կոչված, զղջման տեքստը, որը հրապարակեց նույն օրը՝ ասելով, թե էմոցիոնալ հայտարարություն էր, հետ է վերցնում իր խոսքերը, միտումնավոր է հրապարակել, որ ցույց տա, թե թիմն իր հայտարարությունից հետո ինչ ճնշումներ է գործադրել:
Ոմանք ուղղակի նախատել են, ոմանք, մասնավորապես՝ Մխիթար Հայրապետյանը, հորդորել են զղջման տեքստ հրապարակել։ Ասլանյանը պնդելու է, որ ինքն իրականում չի զղջացել և միտումնավոր է հրապարակել ԲՏԱ նախարարի հետ ֆեյսբուքյան չաթը, որ ցույց տա, թե ինչպես է իր վրա գրոհում իրեն դեմոկրատ հռչակած թիմը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Ինչու է Մարուքյանը որոշել ճոխությամբ նշել կուսակցության իննամյակը
- «Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը նոր մարտավարություն է մշակել
- «Հրապարակ». Փաշինյանն ուժային բլոկի կառավարումը հանձնել է սորոսականներին
- «Ժողովուրդ». Ինչ խորը հակամարտություն կա Արագածոտնի մարզպետի ու մարզային ոստիկանապետի միջև
Լրահոս
Տեսանյութեր
![Բացառիկ ցուցադրություն և դասական երաժշտության համերգ՝ նվիրված Գոհար Գասպարյանի 100-ամյակին](https://panorama.am/video_images/18/53834_1/capture.thumb.jpg)
Բացառիկ ցուցադրություն և դասական երաժշտության համերգ՝ նվիրված Գոհար Գասպարյանի 100-ամյակին