«Հրապարակ». Աննա Վարդապետյանը, հավանաբար, հունվարին ԱԺ կգնա` Աղազարյանի հետևից
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մեկ շաբաթ առաջ Հովիկ Աղազարյանի պաշտպանը դիմել է Գլխավոր դատախազություն, որպեսզի համապատասխան իրավական գործընթաց սկսեն` պարզելու, թե ինչպես է Հակակոռուպցիոն կոմիտեն երրորդ անձի փոխանցել պատգամավորի անձնական ինֆորմացիան: Հիշեցնենք, որ քրեական վարույթի շրջանակներում, որով Հովիկ Աղազարյանն անցնում է որպես վկա, Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչն առգրավել է նրա հեռախոսը և դրա պարունակությունը հանձնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նա էլ՝ ՔՊ ողջ թիմին: Սակայն դատախազությունը վարույթ հարուցելու փոխարեն մի գրություն է ուղարկել հակակոռուպցիոնի քննիչին՝ պահանջելով պարզաբանումներ տալ։
Մինչ Աղազարյանն իր իրավունքների համար պայքար կմղի, Կոմիտեից երեկ հայտնեցին, որ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ «պետական գաղտնիք հանդիսացող տեղեկատվության արտահոսք կազմակերպելու համար»` հենց Աղազարյանի դեմ։ Ի դեպ, ՔՊ-ում լավ չեն պատկերացնում՝ ինչպես է դատախազը խորհրդարանում հիմնավորելու մեղադրանքը և պատգամավորներին համոզելու, որ Աղազարյանը պետական գաղտնիքի արտահոսք է կազմակերպել: Ըստ ամենայնի, Փաշինյանը որոշել է մինչև վերջ գնալ` մի կողմ դնելով օրենքը և ստիպելով, որ հանցանք գործեն նաև դատախազը, իր ողջ թիմը, և Աննա Վարդապետյանը, հավանաբար, հունվարին ԱԺ կգա` Աղազարյանի հետևից»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». ՔՊ-ն փորձեր է անում ընտրություններում խայտառակ պարտություններից խուսափելու համար
- «Ժողովուրդ». Հայաստան կատարած այցը, կարծես, փոքր-ինչ թանկ է նստել Լեհաստանի նախագահի վրա
- «Հրապարակ». Ակադեմիական քաղաք կառուցող իշխանության օրոք սահմանամերձ համայնքում գտնվող պետական քոլեջում սառնամանիք է
- «Փաստ». Փաշինյանի իշխանությունը որոշել է Հայաստանում վերջնականապես եթերազրկել ռուսական հեռուստաալիքները
- «Ժողովուրդ». ՔՊ-ականների մոտ վախի ու սարսափի մթնոլորտն ավելի է ծանրացել
- «Հրապարակ». Հակոբ Ասլանյանը հնարավոր է նոր հայտարարություն անի
- «Փաստ». Ինչու է Մարուքյանը որոշել ճոխությամբ նշել կուսակցության իննամյակը
- «Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը նոր մարտավարություն է մշակել
- «Հրապարակ». Փաշինյանն ուժային բլոկի կառավարումը հանձնել է սորոսականներին
- «Ժողովուրդ». Ինչ խորը հակամարտություն կա Արագածոտնի մարզպետի ու մարզային ոստիկանապետի միջև
Լրահոս
Տեսանյութեր
Բացառիկ ցուցադրություն և դասական երաժշտության համերգ՝ նվիրված Գոհար Գասպարյանի 100-ամյակին