Սիրիայի արդեն նախկին ընդդիմությունը Թուրքիայի աջակցությամբ, ուժեր է կուտակում Մանբիջի շրջանի քրդերի դեմ
Այսպես կոչված «Սիրիայի ազգային բանակի» (SNA) զինված կազմավորումները Թուրքիայի աջակցությամբ զգալի ուժեր են կուտակում Սիրիայի Հալեպ նահանգի հյուսիս-արևելքում գտնվող Մանբիջ շրջանում՝ հարվածելու քրդական ուժերի դիրքերին։ Այդ մասին հայտնում է լիբանանյան Al- Mayadeen հեռուստաալիքը՝ վկայակոչելով սեփական թղթակցին։
Մինչ այդ քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» մամուլի ծառայությունը հայտարարել էր, որ Հալեպի նահանգի հյուսիս-արևելքում գտնվող Մանբիջում կրակը դադարեցնելու ԱՄՆ միջնորդական ջանքերը անհաջող են եղել, որը նախաձեռնվել էր ամբողջ Սիրիայում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման Քրդական ինքնավար վարչակազմի նախաձեռնության համատեքստում:
«Ազգային բանակը», որին աջակցում է Թուրքիան, մեծ ուժեր է հավաքում Սիրիա-թուրքական սահմանին գտնվող Այն ալ Արաբ (Քոբանի) արվարձաններում (Մանբիջից 60 կիլոմետր հեռավորության վրա)»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, հայտնել է հեռուստաալիքը։
Դամասկոսում զինված ընդդիմության իշխանության գալուց հետո, այսպես կոչված, «Սիրիայի ազգային բանակը», որին աջակցում է Թուրքիան, Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Մանբիջ շրջանում վերսկսել է ռազմական գործողությունները քրդական ուժերի դեմ։
Հարակից հրապարակումներ`
- Ասադն իր առաջին հայտարարությունն է արել Սիրիայից տարհանվելուց հետո
- Սիրիայի սահմանամերձ շրջանների շիա բնակիչները մшրտի են բռնվել զինվшծ ընդդիմության հետ
- Սիրիայի դրուզական գյուղի բնակիչները կողմ են Իսրայելին միանալուն
Լրահոս
Տեսանյութեր
Բացառիկ ցուցադրություն և դասական երաժշտության համերգ՝ նվիրված Գոհար Գասպարյանի 100-ամյակին