«Փաստ». Ինչու է Մարուքյանը որոշել ճոխությամբ նշել կուսակցության իննամյակը
«Փաստ» թերթը գրում է.
««Լուսավոր Հայաստան» կուսակցությունն ստեղծվել է 2015 թվականի դեկտեմբերի 12-ին: Այսինքն, եկող տարի այս օրերին լրանալու է ԼՀԿի տասնամյակը: Մեր ունեցած տեղեկություններով, կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը մտադիր է եղել հոբելյանը նշել մեծ ճոխությամբ:
Սակայն, ըստ երևույթին, պլաններում ինչ-որ բան է փոխվել, և Մարուքյանը որոշել է ոչ պակաս ճոխությամբ նշել նաև կուսակցության իննամյակը: Նա իր Տելեգրամյան ալիքում մի քանի նկար է հրապարակել՝ միայն գրելով. ««Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նշում է իր հիմնադրման իններորդ տարեդարձը»: Մեր աղբյուրի փոխանցմամբ, նախ՝ բավական մարդաշատ միջոցառում է անցկացվել, որին մասնակցել է մոտ 200 կուսակցական: Ոչ մեծ թվով, բայց նաև հյուրեր են ունեցել: Սակայն, մեր տեղեկություններով, ամեն ինչ «պաշտոնական» մասով չի ավարտվել. մի քիչ ավելի փոքր կազմով կուսակցության իններորդ տարեդարձը նշել են ռեստորանային «ֆորմատով»:
Այսուամենայնիվ, մեր զրուցակիցը նաև հավելեց, որ եկող տարվա պլանները ուժի մեջ են, այսինքն՝ Մարուքյանն ուզում է տասնամյակը շատ ավելի ճոխ ու մարդաշատ նշել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանը նոր մարտավարություն է մշակել
- «Հրապարակ». Փաշինյանն ուժային բլոկի կառավարումը հանձնել է սորոսականներին
- «Ժողովուրդ». Ինչ խորը հակամարտություն կա Արագածոտնի մարզպետի ու մարզային ոստիկանապետի միջև
Լրահոս
Տեսանյութեր
Բացառիկ ցուցադրություն և դասական երաժշտության համերգ՝ նվիրված Գոհար Գասպարյանի 100-ամյակին