![](https://panorama.am/news_images/1031/3091570_1/photo_2024_12_17_02_05_14.thumb.jpg)
Կարին գյուղում տուն է այրվել, սեփականատերը հոսպիտալացվել է
Դեկտեմբերի 16-ին, ժամը 23:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարին գյուղում այրվում է տուն: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևանի քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
ՆԳՆ փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է մոտ 100 քմ տան երկու սենյակներում՝ մոտ 40 քմ։
Հրդեհը մեկուսացվել է դեկտեմբերի 17-ին, ժամը 00։00-ին, մարվել՝ 01։13-ին։ Այրվել է երկու սենյակը՝ գույքով։
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հովացման աշխատանքներ, իսկ տան սեփականատեր Ա․ Ա․-ը ծխահարվել է և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։
Լրահոս
Տեսանյութեր
![Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան](https://panorama.am/video_images/18/53793_1/f6755badd1cecb_6755badd1cf0b_thumb_v1_thumb.thumb.jpg)
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան
![Հայաստանը՝ մուրճի և սալի արանքում](https://panorama.am/video_images/18/53800_1/f675db18564e34_675db18564e74.jpg)
![Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց](https://panorama.am/video_images/18/53765_1/f675c27fb8f29c_675c27fb8f2dc.jpg)