Forbes. Մասկի Starlink-ը Ադրբեջանի հետ հնարավոր կոնֆլիկտների ժամանակ Հայաստանին ինտերնետ կապահովի
Օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանի կառավարությունն արդեն սկսել է համաշխարհային Starlink համակարգի ինտեգրման համալիր ծրագիր։ Այդ մասին գրում է Forbes-ը։
Հրապարակման մեջ հիշեցնվում է, որ SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը հոկտեմբերին Երևանում կայացած Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT 2024) մասնակիցներին ուղղված ուղերձում խոստացել է Starlink-ը գործարկել Հայաստանում և նախագծեր իրականացնել տեղական տեխնոլոգիական համայնքի հետ։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը սերտորեն համագործակցել է SpaceX-ի հետ՝ կողմնորոշվի կարգավորող պահանջների հարցում, համակարգի հաճախականությունների բաշխումները և հիմք դնի անհրաժեշտ ենթակառուցվածքի համար: Դեկտեմբերի առաջին տասնօրյակում Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է «Starlink am» ՍՊԸ-ի՝ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի շահագործման լիցենզիայի և ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության հայտերը։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ Starlink-ն այս պահին թեստավորման փուլ է մտնում։ Նա նշելէ, որ այդ փուլը կավարտվի առաջիկա ամիսներին, ինչը թույլ կտա ծառայության լիարժեք գործարկումը։ Այս արագացված ժամանակացույցը հուշում է, որ Starlink-ը կարող է հասանելի դառնալ հայ օգտատերերի համար ավելի շուտ, քան նախատեսվել էր 2025 թվականին։
Հայաստանի լեռնային աշխարհագրությունը վաղուց խոչընդոտ է մշտական ինտերնետ կապի համար: Այն տարածաշրջաններում, որտեղ գերարագ լայնաշերտ հասանելիությունը մնում է հեռավոր երազանք, Starlink արբանյակային ծառայությունը կարող է փոխակերպող ուժ լինել: Գյուղական համայնքները գերարագ, հուսալի ինտերնետով աննախադեպ մուտք կունենան դեպի առցանց կրթություն, հեռավար բժշկություն և թվային առևտուր:
Բացի այդ, ըստ Forbes-ի, Starlink-ը կապահովի Հայաստանի կապը ինտերնետին Ադրբեջանի հետ հնարավոր կոնֆլիկտի ժամանակ՝ պարբերական ռազմական սրացումների ֆոնին։
«5 տարի առաջ ադրբեջանցի գործարար Նասիբ Հասանովի NEQSOL հոլդինգը գնեց Caucasus Online ընկերությունը, որին պատկանում է Սև ծովի հատակով անցնող և տարածաշրջանը Եվրոպայի հետ կապող 1200 կմ երկարությամբ կովկասյան մալուխային համակարգը։
Սա անհանգստություն է առաջացրել Հայաստանի թվային ենթակառուցվածքի վրա Ադրբեջանի ազդեցության տեսանկյունից:
Starlink-ը կարող է խաթարել նման ընթացքւ՝ Ադրբեջանին զրկելով հակամարտության ժամանակ Հայաստանի ինտերնետ հասանելիությունը կտրելու կամ դանդաղեցնելու հնարավորությունը»,-գրում է Forbes-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Բացառիկ ցուցադրություն և դասական երաժշտության համերգ՝ նվիրված Գոհար Գասպարյանի 100-ամյակին