Դատարանն Արմեն Աշոտյանին թույլ չտվեց շփվել ՀՀԿ ԳՄ անդամների հետ
Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, մերժեց տնային կալանքում գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի պաշտպանների միջնորդությունը՝ թույլ տալ առցանց շփվել ՀՀԿ ԳՄ անդամների հետ։
Դատական նիստից հետո Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանն ասաց, որ դատավորը ցուցում չուներ՝ ինչ անել այս պայմաններում։
«Եթե Արշակ Սրբազանի, երեխաների դեպքում ոչ մեկ չէր մեղադրի, այստեղ, պատկերացնում եք, Աշոտյանն ասում է՝ ես ուզում եմ իմ ղեկավարի հետ շփվել, երևի իրենց ղեկավարը պետք է որոշի՝ ինչ անել»,- ասաց պաշտպանը։
Գործով 17 վկաներից հարցաքննվել է դեռևս երկուսը, երրորդի հարցաքննությունն ընթացքում է։ Տիգրան Աթանեսյանը նշեց. «Ինչի մասին են վկաները։ Ոչ մի բանի մասին։ Առերևույթ հանցանք չկա։ Այդ վկաների հիշատակումը ֆորմալ բան է Արմենի տեղաշարժը սահմանափակելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Դատարանը թույլ տվեց Արշակ Սրբազանին այցելել Արմեն Աշոտյանին՝ որպես խոստովանահայր
- Վախենում են Արմեն Աշոտյանի կենդանի խոսքից ու չեն էլ թաքցնում. Պաշտպան
- Աշոտյանի անազատությունը շարունակվելու է տանը՝ ևս 3 ամիս ժամկետով. Մելիքյան
- Աշոտյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով՝ 25 մլն դրամ գրավի կիրառմամբ
- Աշոտյանի գործով առանցքային վկան կապ է տեսել Արմեն Մուրադյանի ու քննիչների՝ իրեն ուղղված հարցերի մեջ
- Աշոտյանի գործով վկայի ցուցմունքը հարամում է սարքած քաղաքական ճաշը. Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Բացառիկ ցուցադրություն և դասական երաժշտության համերգ՝ նվիրված Գոհար Գասպարյանի 100-ամյակին