«Հնագույն քաղաքակրթությունների» ֆորումի շրջանակներում Երևանում տեղի կունենա ֆորումի նախարարական 8-րդ հանդիպումը
Դեկտեմբերի 18-ին «Հնագույն քաղաքակրթությունների» ֆորումի շրջանակներում ՀՀ նախագահության ներքո Երևանում տեղի կունենա ֆորումի նախարարական 8-րդ հանդիպումը: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը միջոցառմանը հանդես կգա բացման խոսքով:
Միջոցառմանը կմասնակցեն Բոլիվիայի, Եգիպտոսի, Իրանի, Հունաստանի, Պերուի և Իրաքի ներկայացուցիչները:
Միջոցառումը տեղի կունենա Հայաստանի ազգային պատկերասրահում։ Ժամը 10։45-ին նախատեսված է միջոցառման մասնակիցների համատեղ լուսանկարահանում։ 11։00-11։15 տեղի կունենա միջոցառման պաշտոնական բացումը՝ ներառյալ ձևաչափում նախագահող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի բացման խոսքը։
Լրահոս
Տեսանյութեր
Բացառիկ ցուցադրություն և դասական երաժշտության համերգ՝ նվիրված Գոհար Գասպարյանի 100-ամյակին